Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Toyota-ն աշխարհում ամենաշատ ավտոմեքենաներն է վաճառել
20/08/2026 16:51
Կիսվել

Toyota-ն աշխարհում ամենաշատ ավտոմեքենաներն է վաճառել

Ո՞ր բրենդն է աշխարհում ամենաշատ ավտոմեքենա վաճառում: Համաշխարհային առաջատարը համարվում է Toyota-ն, որը նախորդ տարի ամբողջ աշխարհում վաճառել է 11.3 մլն ավտոմեքենա։ Սա ճապոնական ավտոարտադրողի համար ռեկորդային արդյունք է, որը ձեռք է բերվել հիմնական շուկաներում, այդ թվում՝ Ճապոնիայում և ԱՄՆ-ում բարձր պահանջարկի շնորհիվ։

Toyota-ն արդեն վեցերորդ տարին անընդմեջ պահպանում է աշխարհում առաջին տեղը։ Ի տարբերություն մրցակիցների, որոնք խաղադրույք են կատարում մեկ կամ երկու հատկապես հաջողված մոդելների վրա, ճապոնական բրենդը հենվում է մոդելների լայն տեսականու վրա։

Toyota-ի կայունության հիմնական գործոններից մեկը տարբեր տեսակի ուժային համակարգերի համադրությունն է՝ դասական բենզինային շարժիչներից մինչև հիբրիդային և էլեկտրաֆիկացված լուծումներ։ Սա բրենդին թույլ է տվել պահպանել իր գրավչությունը տարբեր տարածաշրջաններում։ Այս ֆոնին որոշ մրցակիցների արդյունքներն ավելի համեստ են․ Volkswagen Group-ի համաշխարհային վաճառքները 2025 թվականին փոքր-ինչ նվազել են և կազմել են 9 մլն-ից պակաս։

Ռեգո Ինշուրանս

Միևնույն ժամանակ չինական BYD-ը բացահայտ հայտարարել է Toyota-ին գերազանցելու մտադրության մասին։ Տասը տարուց էլ պակաս ժամանակում ընկերությունն անցել է քիչ հայտնի արտադրողից մինչև աշխարհի խոշորագույն ավտոբրենդներից մեկը․ 2025 թվականին BYD-ը վաճառել է 4.6 մլն ավտոմեքենա՝ առաջ անցնելով Ford-ից, որի վաճառքները կազմել են 4.4 մլն։

BYD-ի հավակնություններն ավելի մեծ են․ 2026 թվականի հունիսին ընկերությունը հայտարարել է առաջիկա հինգ տարիների ընթացքում աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը դառնալու նպատակի մասին՝ առաջ անցնելով Toyota-ից և Volkswagen Group-ից։ Հուլիսին ընկերության գործադիր փոխնախագահ Ստելլա Լին Financial Times-ին հայտնել էր, որ ծրագիրը հասանելի է նույնիսկ առանց ԱՄՆ շուկա մուտք գործելու․ հիմնական շեշտը դրվում է Եվրոպայում աճի վրա, իսկ առանցքային գործիքներից մեկը կլինի գերհզոր արագ լիցքավորման տեխնոլոգիայի ներդրումը։

Չնայած տպավորիչ առաջընթացին՝ BYD-ին դեռ երկար ճանապարհ է սպասվում Toyota-ի մակարդակին հասնելու համար։ Ընկերության ղեկավարության լավատեսությունը բախվում է իրականությանը․ 2026 թվականի առաջին կեսին BYD-ի վաճառքները նվազել են՝ ինչպես այլ չինական բրենդների, այնպես էլ համաշխարհային ավտոարտադրողների կողմից մրցակցության սրման ֆոնին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9