Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամերիկացիների մեծամասնությունը դատապարտել է Դոնալդ Թրամփի՝ կրիպտոարժույթներից ստացած եկամուտները
20/08/2026 17:46
Կիսվել

Ամերիկացիների մեծամասնությունը դատապարտել է Դոնալդ Թրամփի՝ կրիպտոարժույթներից ստացած եկամուտները

Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ընտանիքը Թրամփի՝ իշխանության վերադառնալուց հետո անպատշաճ կերպով շահույթ են ստացել կրիպտոարժույթներից, ինչպես նաև որ նախագահի քաղաքական որոշումների վրա ազդում են նրա անձնական բիզնես շահերը։ Այդ մասին վկայում են Reuters/Ipsos-ի նոր հարցման արդյունքները։

Հարցումը ցույց է տվել, որ Թրամփին աջակցող հանրապետականների կեսը կարծում է՝ նախագահը թույլ է տալիս, որ իր բիզնես շահերն ազդեն իր ընդունած որոշումների վրա։ Reuters-ն ընդգծում է, որ սա ուշագրավ արդյունք է մի քաղաքական գործչի համար, որը խոստացել էր արմատախիլ անել կոռուպցիան Վաշինգտոնում։

Հոդվածի համաձայն՝ անցյալ տարի Թրամփը ավելի քան 1,4 մլրդ դոլար է վաստակել իր ընտանիքի կրիպտոարժութային նախագծերից, այդ թվում՝ World Liberty Financial-ից և Trump մեմքոյնից՝ թվային ակտիվներից, որոնց նա հրապարակայնորեն աջակցել է։ 2025 թվականի մարտին՝ իր նախագահական երկրորդ ժամկետի մեկնարկից երկու ամիս անց, Թրամփը սոցիալական ցանցերում ուշադրություն է հրավիրել իր անունը կրող կրիպտոարժույթի վրա՝ այն անվանելով «բոլորից մեծագույնը!!!»։

Հարցվածների մոտ 63%-ը հայտարարել է, որ Թրամփի և նրա ընտանիքի կողմից նման շահույթ ստանալն անպատշաճ էր, մինչդեռ 32%-ը դա ընդունելի է համարել։ Մնացածները չեն պատասխանել հարցին։

Սպիտակ տունը հերքել է իրավախախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Թրամփի ներդրումները կառավարվում են անկախ ֆինանսական հաստատությունների կողմից։ Սակայն նախագահական էթիկայի հարցերով փորձագետները Սպիտակ տանը բիզնեսի և քաղաքականության ներկայիս համադրումն աննախադեպ են անվանել։

«Մենք նախկինում երբեք նման բան չենք տեսել։ Նույնիսկ Թրամփի առաջին վարչակազմը չուներ այնքան բարդ բիզնես շահեր, որքան երկրորդը»,— Reuters-ին ասել է Ռիչարդ Փեյնթերը, որը հանրապետական նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք զբաղեցրել է էթիկայի հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը։

Հարցման տվյալներով՝ ամերիկացիների մոտ 69%-ը, այդ թվում՝ անկախ ընտրողների երկու երրորդը և տասը դեմոկրատից ինը, հայտարարել է, որ, իրենց կարծիքով, Թրամփի անձնական բիզնես շահերն ազդում են նախագահի պաշտոնում նրա ընդունած որոշումների վրա։

Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփի անձնական հարստացման վերաբերյալ հանրային ընկալումը կարող է բացասաբար անդրադառնալ նրա կուսակցության արդյունքների վրա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում, որոնք կորոշեն, թե ով է վերահսկելու Կոնգրեսը նրա նախագահական ժամկետի վերջին երկու տարիներին։

Reuters/Ipsos-ի հարցումն անցկացվել է առցանց ԱՄՆ-ի տարբեր շրջաններում բնակվող 1 166 չափահաս ամերիկացիների շրջանում։ Արդյունքների սխալի սահմանը բոլոր ամերիկացիների համար կազմում է 3 տոկոսային կետ, իսկ դեմոկրատների, հանրապետականների և անկախ ընտրողների համար՝ 5 տոկոսային կետ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52