Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Արթուր Ջավադյանը խոսել է ֆինանսական համակարգի 2013թ.-ի ձեռքբերումների մասին
28/12/2013 10:41
Կիսվել

Արթուր Ջավադյանը խոսել է ֆինանսական համակարգի 2013թ.-ի ձեռքբերումների մասին

Հայաստանը 2013 թվականն ավարտվում է 6%-ից ցածր գնաճով, ինչը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գնահատմամբ, կարելի է համարել ձեռքբերում՝ էներգակիրների սակագների բարձրացման ներքո:

Կենտրոնական բանկում հրավիրված տարեմուտի ընդունելության շրջանակներում, որին ներկա են գտնվել Կառավարության անդամներ, Հայաստանի ֆինանսական համակարգի, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք, Արթուր Ջավադյանն ամփոփել է տարին՝ ներկայացնելով տարվա ձեռքբերումները:

Ըստ ԿԲ նախագահի՝ տարվա ձեռքբերումներից է նաև ֆինանսական համակարգի կայունության ամրապնդումը: Արթուր Ջավադյանը նշել է, որ համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով, իսկ հիմնական ցուցանիշների գծով ապահոված աճերի արդյունքում 2013թ.-ին տնտեսությունում շարունակվել է խորանալ իրական և ֆինանսական հատվածների ինտեգրումը: Ներկա դրությամբ ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմում է ՀՆԱ-ի 74%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 43%-ը, մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորը փուլում, այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 30% և 18%՝ այսօրվա մակարդակից գրեթե 2.5 անգամ ցածր:

Կենտրոնական բանկի ղեկավարն ընդգծել է, որ դրական զարգացումներն արդյունք են վերջին 5 տարիների ծրագրային բարեփոխումների, նշել դրանցից մի քանիսը: Մասնավորապես, ընդգծել է, որ դրամավարկային գործիքների կիրառման մոտեցումների փոփոխության, մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքների միջակայքի նվազեցման, բաց շուկայում Կենտրոնական բանկի գործառնությունների ակտիվացման և Կառավարության հետ կոորդինացված քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք ֆինանսական շուկայի տոկոսադրույքների ավելի ցածր և կայունացող մակարդակներ:

Ընդգծվել է նաև սոցիալական վարկային (հիփոթեքային, սպառողական, ուսանողական գյուղատնտեսական և այլն) ծրագրերի իրականացմանն ուղղված Կենտրոնական բանկի ակտիվ աջակցությունը: Կառավարության հետ իրականացվել է գյուղատնտեսության ոլորտի մատչելի վարկավորման ծրագիրը, որի շրջանակում տրամադրվել են սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով գյուղվարկեր, որը շարունակվել է նաև այս տարի:

Ներկայումս իրականացվում են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, գիտնականներին, ստեղծագործական միությունների անդամներին, լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին, սպորտսմեններին» ծրագրերը, իսկ 2013թ.-ին մեկնարկել են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին», «Սպառողական վարկեր՝ զինծառայողներին» և «Մատչելի ուսանողական վարկեր» պետական նպատակային ծրագրերը:

ԿԲ նախագահը հիշատակել է այս տարիներին ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումների շարունակականության մասին: Վերջիններիս թվում նա նշել է ԱՊՊԱ համակարգի ներդրումը, որն այսօր սահուն կերպով լուծում է իր առաքելությամբ ստանձնած սոցիալական խնդիրները: Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում են գտնվել նաև կենսաթոշակային բարեփոխումները, որի շրջանակում ակտիվ բանակցություններ են վարվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ակտիվների կառավարիչների հետ: Արդյունքում ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ համատեղ և ավստրիական «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերությունը գերմանական «Տալանքս» ընկերության հետ համատեղ հիմնադրել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարիչներ, որոնց մուտքը հայկական շուկա մեծ ձեռքբերում է:

Ամփոփելով, Արթուր Ջավադյանն ասել է, որ վերջին 5 տարիների ընթացքում արձանագրվել է վարկերի կտրուկ աճ՝ 615 մլրդ դրամից այն հասել է 1 տրլն 700 մլրդ դրամի, 3-ից 4 տոկոսային կետով նվազել են վարկերի տոկոսադրույքները, մեծացել է ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը, խորացել է տնտեսությունում ֆինանսական միջնորդությունը: Նշել է նաև, որ բանկերում օրեցօր ամրապնդվում է կորպորատիվ կառավարման մշակույթը, իսկ հասարակության մոտ՝ ֆինանսական գրագիտության և ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը: Հասարակության մոտ մեծացել է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, ինչի արդյունքում ավանդների ծավալը 2008թ.-ի տարեվերջի 450 մլրդ դրամից այսօր հասել է 1 տրլն 450 մլրդ դրամի:

ԿԲ նախագահը վստահեցրել է, որ Կենտրոնական բանկի կողմից տարվող աշխատանքները շարունակական են լինելու, ու կառույցն արդյունավետ աշխատելու բարձր պատրաստակամությամբ է մուտք գործում 2014թ.:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6