ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի հունիսի դրությամբ 448 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 447,969 մլն դրամ (448 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 53,399 մլն դրամով կամ 13․5%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 31,592 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 416,377 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 20․5%-ը կամ 85,502 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մայիսի վերջի համեմատ աճել է 29․9%-ով։
Տրամադրած վարկերի 79․5%-ը կամ 330,875 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մայիսի վերջի համեմատ աճել է 16․5%-ով։
