Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Firebird AI-ը միացել է ԱՏՁՄ-ին՝ որպես ռազմավարական անդամ
21/08/2026 15:03
Կիսվել

Firebird AI-ը միացել է ԱՏՁՄ-ին՝ որպես ռազմավարական անդամ

Firebird AI ընկերությունը պաշտոնապես միացել է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությանը (ԱՏՁՄ)՝ որպես ռազմավարական անդամ։ Այս մասին հայտարարվել է Սևանում կայացած ԱՏՁՄ համայնքի ամենամսյա հանդիպման ընթացքում։

ԱՏՁՄ-ի և Firebird-ի համագործակցությունը խորհրդանշական և խորը պատմություն ունի։ Ինչպես հանդիպման ընթացքում նշեց Firebird-ի համահիմնադիր, ԱՏՁՄ խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանը, ապագա մեգանախագծի գաղափարի առաջին քննարկումներն ու հիմնադիրների միջև կապը ձևավորվել են դեռևս 2024 թվականին՝ հենց ԱՏՁՄ կողմից կազմակերպված WCIT-Digitec միջազգային համաժողովի շրջանակում։

Հրազդանի մերձակայքում գործարկված Firebird AI-ի համալիրը տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականության գործարանն է, որը Հայաստանը դիրքավորում է որպես ԱԲ հաշվարկային հզորությունների տարածաշրջանային և գլոբալ կարևորագույն կենտրոն։ Նախագծի միայն առաջին փուլի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը, իսկ ընդհանուր հզորությունը նախատեսվում է հասցնել 300 ՄՎտ-ի։ Մինչև 2027 թվականի ավարտը գործարանը կհամալրվի ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ներով՝ դասվելով Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքների շարքին։

Արհեստական բանականության հաշվողական հզորությունների առկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացում տեղական ստարտափների, գիտահետազոտական կենտրոնների և համալսարանների համար։ Շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն միավորող ԱՏՁՄ-ի հետ ռազմավարական գործընկերությունը կոչված է առավելագույնս խթանելու այդ փոխգործակցությունը։

«Այն ընկերությունների և մարդկանց շրջանակը, որ հավաքված է ԱՏՁՄ-ում, հենց այն ուժն է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ տանելու ընկերությունները՝ կլինի դա մեր ընկերությունը՝ Firebird-ը, թե ցանկացած այլ ընկերություն կամ ստարտափ։ Բոլորս էլ միմյանցից սովորելու, միմյանց հետ կիսվելու և իրար օգնելու բան ունենք։ Այդ առումով ԱՏՁՄ-ն լավագույն հարթակն է Հայաստանում», – ընդգծել է Ալեքսանդր Եսայանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը ողջունել է Firebird-ի անդամակցությունը միությանը. «Այսօր Firebird-ը հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի կարևորագույն դերակատարներից է, և մենք միասին իրականացնելու ենք լայնածավալ ծրագրեր, որպեսզի այս ազդեցությունը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունենա ողջ ոլորտի համար»։

Հաշվի առնելով մեր երկրում արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար ստեղծված մեծ ներուժը՝ ԱՏՁՄ-ն ևս մեկ կարևոր հնարավորություն է ստեղծում ոլորտի ընկերությունների համար՝ նոր համագործակցություններ ձևավորելու և գլոբալ կապեր հաստատելու նպատակով։ Այդ հիմնական հարթակը լինելու է Դիջիթեք 2026-ը, որն անցկացվելու է «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո՝ նոյեմբերի 20-22-ին Երևանում համախմբելով ԱԲ ոլորտի առաջատարներին ԱՄՆ-ից, Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Արաբական ծոցի երկրներից և տարածաշրջանից։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59