Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Նոր Hyundai Palisade-ի սրահում կարելի է գրեթե ամբողջ հասակով կանգնել
27/08/2026 13:33
Կիսվել

Նոր Hyundai Palisade-ի սրահում կարելի է գրեթե ամբողջ հասակով կանգնել

Հարավկորեական շուկա է դուրս եկել Hyundai Palisade 2027-ը։ Քրոսովերը ստացել է երեք նոր համալրում՝ պահպանելով նախկին տեխնիկական հագեցվածությունը։ Կորեական նորույթի գները սկսվում են 44.78 մլն վոնից:

Թարմացման շրջանակում ավելացված առաջին՝ High Roof համալրումը քրոսովերի բարձրությունն ավելացնում է 240 մմ-ով՝ հասցնելով այն 2005 մմ-ի։ Դրա շնորհիվ կորեական մոդելի սրահն ավելի ընդարձակ է դարձել։ Բարձր տանիքից բացի, High Roof տարբերակն առանձնանում է սև մոլդինգներով և նոր՝ 21-դյույմանոց անիվային սկավառակներով։ Այս համալրման կազմում ներառված է կախոցի կառավարման էլեկտրոնային համակարգ։

High Roof տարբերակի հետ միասին առաջարկվում են նաև դուրս քաշվող ընթերցանության լամպեր և հետևի ուղևորների համար նախատեսված 21.4-դյույմանոց էկրան։

Ռեգո Ինշուրանս

Լրացուցիչ վճարի դիմաց թարմացված Palisade-ի համար հասանելի է VIP Package 2 փաթեթը, որը ներառում է երկրորդ շարքի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ կոնսոլ՝ անլար լիցքավորման սարքերով, սրահի ուլտրամանուշակագույն ստերիլիզացման գործառույթ, օդամաքրիչ, տաքացվող և սառեցվող բաժակակալներ, ինչպես նաև պրեմիում գորգեր։

Երկրորդ՝ Black Ink համալրումը ստեղծվել է Calligraphy տարբերակի հիման վրա։ Կորեական մոդելի այս տարբերակն առանձնանում է սև թափքով և սրահի թարմացված հարդարմամբ։

Երրորդ՝ XRT տարբերակը ներառում է հնարավորություններ, որոնք բարձրացնում են մեքենայի արտաճանապարհային ունակությունները։ Բացի այդ, այս համալրման գնորդները ստանում են Bose աուդիոհամակարգ, 20-դյույմանոց անիվային սկավառակներ, երկրորդ շարքի օդափոխվող նստատեղեր և տանիքի բեռնակիր։

Կորեական մոդելի բոլոր տարբերակները համալրված են 12.3-դյույմանոց թվային գործիքային վահանակով, նավիգացիոն տվյալների հիման վրա աշխատող խելացի կրուիզ-կոնտրոլով, մայրուղով երթևեկելու օգնականով, կույր գոտիների վերահսկմամբ բախումների կանխարգելման համակարգով, համայնապատկերային կոր էկրանով և այլ հնարավորություններով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41