Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Չինաստանի երեք խոշորագույն ավիաընկերությունները կիսամյակն ավարտել են վնասով՝ վառելիքի թանկացման պատճառով
01/09/2026 12:59
Կիսվել

Չինաստանի երեք խոշորագույն ավիաընկերությունները կիսամյակն ավարտել են վնասով՝ վառելիքի թանկացման պատճառով

Չինաստանի երեք խոշորագույն ավիափոխադրողները՝ Air China-ն, China Eastern Airlines-ը և China Southern Airlines-ն առաջին կիսամյակն ավարտել են վնասով՝ ներքին չվերթների ավիատոմսերի ցածր գների և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության հետևանքով վառելիքի բարձր արժեքի պատճառով։

Նրանց համախառն վնասը կազմել է շուրջ 8.17 մլրդ յուան (1.2 մլրդ դոլար)։ Ընդ որում՝ ավիափոխադրողները հուլիսին նախազգուշացրել էին, որ այդ գումարը կարող է մոտենալ 9 մլրդ յուանին, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում ավիաընկերությունները միասին ստացել էին 4.82 մլրդ յուանի շահույթ՝ բարձր պահանջարկի շնորհիվ, հատկապես միջազգային երթուղիներում։

Air China-ն հունվար-հունիս ամիսներին գրանցել է 2.29 մլրդ յուանի զուտ վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.8 մլրդ յուանի համեմատ։ China Eastern-ի վնասը կազմել է 2.18 մլրդ յուան՝ նախորդ տարվա 1.43 մլրդ յուանի դիմաց, իսկ China Southern-ինը՝ 3.7 մլրդ յուան՝ 1.53 մլրդ յուանի փոխարեն։ Ավիացիոն վառելիքի ծախսերն աճել են 35-38%-ով։

Միևնույն ժամանակ, բոլոր ավիափոխադրողների եկամուտներն աճել են։ Air China-ի եկամուտն ավելացել է 10.5%-ով, China Eastern-ինը՝ 11%-ով, իսկ China Southern-ինը՝ 9.7%-ով։

China Eastern-ը ավիացիոն ոլորտի շահութաբերության իրավիճակը բնութագրել է որպես «զգալիորեն խաթարված»՝ միջազգային երթուղիների խափանումների և ավիացիոն վառելիքի կայուն բարձր գների պատճառով։
Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ հունվար-հունիս ամիսներին ուղևորափոխադրումների ծավալն աճել է 1%-ով՝ հասնելով 380 մլն ուղևորի։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12