Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Volkswagen-ը համաձայնեցրել է Գերմանիայում չորս գործարանների փակման ժամանակացույցը
02/09/2026 14:33
Կիսվել

Volkswagen-ը համաձայնեցրել է Գերմանիայում չորս գործարանների փակման ժամանակացույցը

Volkswagen-ի ղեկավարությունը որոշել է դադարեցնել արտադրությունը Էմդենի, Հանովերի, Ցվիկաուի և Նեկարզուլմի ձեռնարկություններում։ Ինչպես հայտնում է WirtschaftsWoche ամսագիրը, այս տեղեկությունը ներառված է ընկերության ներքին փաստաթղթում, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ։

Փաստաթղթի համաձայն՝ Էմդենում և Ցվիկաուում ավտոմեքենաների արտադրությունը կավարտվի 2031 թվականին, Հանովերում՝ 2032 թվականին, իսկ Նեկարզուլմում՝ 2034 թվականին։

«2026 թվականի սեպտեմբերի 3-4-ի՝ դիտորդական խորհրդի հայեցակարգային որոշման հաշվետվություն» վերնագրով զեկույցը պետք է հիմք հանդիսանա վերահսկիչ մարմնի վերջնական որոշման համար, որն ակնկալվում է այս շաբաթվա վերջին։ Զեկույցում արձանագրվում է ավտոարտադրողի ծանր վիճակը։

«Գործող բիզնես մոդելներն ու կառուցվածքներն այլևս բավարար չեն Volkswagen կոնցեռնի երկարաժամկետ մրցունակությունն ու շահութաբերությունն ապահովելու համար», – նշվում է փաստաթղթում։

Բացի այդ, զեկույցում խոսվում է Volkswagen AG-ի վարկանիշը և դրա հետ կապված կապիտալի ներգրավման ու վերաֆինանսավորման ծախսերը կայունացնելու անհրաժեշտության մասին։ Ինչպես ամփոփում է WirtschaftsWoche-ն, ընկերության վարչությունը մտադիր է դիտորդական խորհրդից ստանալ վերակազմավորման համապարփակ և ծայրահեղ արմատական ծրագրի հաստատումը։

Ռեգո Ինշուրանս

Պարբերականն ընդգծում է, որ արտադրությունը նախատեսվում է տեղափոխել Չեխիայի, Սլովակիայի և Լեհաստանի ավելի ծախսարդյունավետ արտադրական հարթակներ։ WirtschaftsWoche-ի տեղեկություններով՝ գերմանական ձեռնարկությունները կարող են պահպանվել, եթե մինչև 2027 թվականի ամառ հաջողվի մեկ ավտոմեքենայի արտադրության ծախսերը ներկայիս 6 490 եվրոյից նվազեցնել մինչև 2 832 եվրո։ Սակայն փորձագետները նման սցենարը քիչ հավանական են համարում։

Ավելի վաղ Volkswagen-ի ղեկավար Օլիվեր Բլումեն հայտարարել էր, որ խիստ խնայողության քաղաքականության շրջանակում կոնցեռնը մտադիր է կրճատել ղեկավար պաշտոնների մեկ քառորդը։ Գարնանը նա հայտարարել էր նոր ռազմավարության մշակման և ծախսերի կրճատման քաղաքականության խստացման մասին։ Այդ ժամանակից ի վեր բանակցություններ են ընթանում տասնյակ հազարավոր աշխատատեղերի և չորս գործարանների ճակատագրի շուրջ։ Քննարկումների ընթացքում շրջանառվող 50 հազար աշխատակցի կրճատման թիվը Բլումեն բնութագրել է ոչ թե որպես «նպատակային ցուցանիշ», այլ որպես «տեսական հաշվարկային մեծություն», որը ստացվել է ծախսերի օպտիմալացման արդյունքում։ Նրա գնահատմամբ՝ կրճատումների մոտ կեսը բաժին կհասնի Գերմանիային, իսկ մնացած մասը՝ աշխարհի տարբեր երկրներում ընկերության շուրջ 170 ստորաբաժանումներին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին Bild թերթը հայտնել էր, որ Բլումեին սուլել են Վոլֆսբուրգում գտնվող ընկերության գլխավոր գործարանում անցկացված աշխատակիցների ժողովի ժամանակ։ Աշխատակիցների մի մասը պաստառներ է պահել, որոնցում քննադատել է կոնցեռնի ղեկավարությանը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41