Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Չինաստանի կողմից ավտոմեքենաների արտադրության արագությունը մտահոգում է կարգավորող մարմիններին
03/09/2026 16:13
Կիսվել

Չինաստանի կողմից ավտոմեքենաների արտադրության արագությունը մտահոգում է կարգավորող մարմիններին

Չինական ավտոարտադրողների՝ ավտոմեքենաների մշակման առանց այն էլ ռեկորդային կարճ ժամկետներն էլ ավելի կրճատելու հավակնությունները բախվում են կոշտ իրականության հետ, գրում է Bloomberg-ը: Կարգավորող մարմիններն ուժեղացնում են ոլորտում անվտանգության վերահսկողությունը։

IAT Automobile Technology-ի և Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի գնահատմամբ՝ արհեստական բանականության կիրառումը կարող է ոլորտում նոր չափանիշ սահմանել՝ ամբողջովին նոր մոդելի մշակման մեկնարկից մինչև շուկա դուրս գալը պահանջելով ընդամենը 18 ամիս։ Ներկայում այս գործընթացը տևում է մոտ երկու տարի, մինչդեռ ավանդական արտասահմանյան ավտոարտադրողների մոտ՝ մոտ 3-5 տարի։

Սակայն, ինչպես գրում է լրատվական գործակալությունը, մտավախություններ կան, որ նոր տեխնոլոգիաների ներդրման արագացող տեմպերը կարող են առաջ անցնել ոչ միայն կարգավորող մարմիններից, այլև հենց արտադրողների՝ որակի վերահսկողության սեփական հնարավորություններից։

Այս ֆոնին Չինաստանում մեկնարկել է մեկ տարի նախատեսված արշավ, որը, մասնավորապես, ներառում է ավտոարտադրողների անակնկալ ստուգումներ։ Նպատակն է թույլ չտալ, որ մշակման արագության հետևից ընկնելով՝ նվազի արտադրանքի որակը։ Այս մոտեցումը համահունչ է Zhejiang Geely Holding Group-ի, Great Wall Motor-ի և Chery Automobile-ի ղեկավարների վերջին հայտարարություններին։ Նրանք նախազգուշացրել են, որ մշակման ժամկետների կրճատումը փաստացի գնորդներին վերածում է փորձարկման օբյեկտների, որոնց միջոցով իրական պայմաններում ստուգվում են ավտոմեքենաների հուսալիությունն ու անվտանգությունը։

Ռեգո Ինշուրանս

«Ավտոմեքենաները ամենօրյա պահանջարկի ապրանքներ չեն, որոնք արագ վաճառվում և փոխարինվում են։ Դրանցից կախված է միլիոնավոր ընտանիքների անվտանգությունը, և դրանք պետք է դիմակայեն աշխարհի տարբեր վայրերի ճանապարհային պայմանների, կլիմայի և վարման ոճերի ամենատարբեր փորձություններին: Գոյություն ունեն մշակման ժամկետներ, որոնք պարզապես հնարավոր չէ կրճատել», – սոցիալական ցանցերում գրել է Chery-ի փոխնախագահ Լի Սյուեյունը։

Չինաստանը նաև ցանկանում է կրկնապատկել էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների համար պարտադիր ճանապարհային փորձարկումների վազքը՝ հասցնելով այն 30 հազար կմ-ի։ Այս միջոցը կոչված է փարատելու այն մտավախությունները, որ մշակման գործընթացների արագացումը կարող է հանգեցնել անվտանգության չափանիշների նվազմանը և խաթարել հանրության վստահությունը։

Պահանջների խստացումը ոլորտի կարգավորման ավելի լայնածավալ բարեփոխման մաս է կազմում։ Չինաստանում մահվան ելքով մի շարք աղմկահարույց վթարներից հետո արդեն ավելի խիստ նորմեր են սահմանվել մարտկոցների, վարորդին աջակցության առաջադեմ համակարգերի և դռների բռնակների նկատմամբ։

Այժմ երկիրն իրականացնում է իր պատմության մեջ ավտոմեքենաների հետկանչի ամենախոշոր արշավը․ Bloomberg-ի տվյալներով՝ Tesla-ն և ևս ութ ավտոարտադրողներ պետք է վերանորոգեն ավելի քան 4.27 մլն էլեկտրամոբիլ՝ դրանք դռների բռնակների նկատմամբ սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։

Ավելին, լրատվական գործակալության հաղորդմամբ, հուլիսին ստուգումներ են իրականացվել առնվազն հինգ խոշոր ավտոարտադրողների մոտ։ Մասնավորապես, տեսուչներն այցելել են Aion ապրանքանիշի արտադրամասեր։ Aion-ը պատկանում է Guangzhou Automobile Group-ին։ Ստուգումն իրականացվել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ տեղեկություններ էին հայտնվել, որ որոշ մոդելների մարտկոցները շարքից դուրս էին գալիս ավտոմեքենայի 150 հազար կմ վազքից հետո։

Բրենդը հայտարարել է, որ անվճար վերանորոգում կամ փոխարինում է այդ մարտկոցները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43