Intel-ը հրաժարվում է McAfee բրենդից
Միկրոչիպերի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Intel ընկերության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ ընկերությունը հրաժարվում է McAfee բրենդից, և մտադիր է իրականացնել այս բերնդի ներքո թողարկվող հակավիրուսային ծրագրերի ռեբրենդինգ: Սպասվում է, որ մոտ ապագայում McAfee բրենդը կփոխարինվի Intel Security բրենդով:
Նշենք, որ McAfee-ն երկար տարիներ առաջատար դիրք է զբաղեցրել տեղեկատվական անվտանգության ապահովման շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 1987 թվականին:
2011 թվականի փետրվարին McAfee ընկերության սեփականատեր է դարձել Intel ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 7,7 մլրդ ԱՄՆ դոլար: