Acer-ը գրանցել է վաճառքի ծավալների անկում
Էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում առաջատար թայվանական Acer ընկերությունը ներկայացրել է ամփոփ ֆինանսական ցուցանիշներ: Դրանց համաձայն՝ 2013 թվականի դեկտեմբերին ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների անկում: Այսպես, հաշվետու ամսում ընկերության հասույթը կազմել է շուրջ 946 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 7,67%-ով: Տարեկան կտրվածքով անկումը կազմել է 22%:
Ամբողջ 2013 թվականի արդյունքներով Acer ընկերության հասույթը կազմել է մոտ 12 մլրդ ԱՄՆ դոլար: 2012 թվականի համեմատ հասույթի ցուցանիշի անկումը կազմել է 16,16%: