Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Gestamp-ի ղեկավարը հայտարարել է Եվրոպայում ավտոմոբիլային արդյունաբերությունը կորցնելու վտանգի մասին
09/09/2026 12:52
Կիսվել

Gestamp-ի ղեկավարը հայտարարել է Եվրոպայում ավտոմոբիլային արդյունաբերությունը կորցնելու վտանգի մասին

Gestamp ընկերության ղեկավար և հիմնադիր Ֆրանսիսկո Ռիբերասը զգուշացրել է, որ Եվրոպան կարող է կորցնել ավտոմոբիլային արդյունաբերության ամբողջ ոլորտը՝ չդիմանալով չինական արտադրողների աճող ճնշմանը։ Նա իր տեսակետը հայտնել է Financial Times-ի հետ զրույցում։

«Այն, ինչի համար Եվրոպան իսկապես պետք է անհանգստանա, ավտոմոբիլային արդյունաբերության կորուստն է», – գործարարի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Ռիբերասը պարզաբանել է, որ եվրոպական ավտոարդյունաբերությունը ճգնաժամային իրավիճակում է հայտնվել էլեկտրամոբիլների մշակման ոլորտում Չինաստանից զգալիորեն հետ մնալու պատճառով։ Նա ուշադրություն է հրավիրել վիճակագրության վրա. 2017 թվականի գագաթնակետից ի վեր, երբ համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերությունը հասել էր առավելագույն մակարդակին, Եվրոպայում մեքենաների արտադրության ծավալները՝ ներառյալ մայրցամաքից դուրս արտահանումը, նվազել են 20-25%-ով։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Գերմանիայում, որը համարվում է տարածաշրջանի խոշորագույն ավտոարտադրողը։

Financial Times-ի հաշվարկներով՝ ավտոմոբիլային ոլորտն ապահովում է Եվրոպայի ՀՆԱ-ի մոտ 7%-ը և զբաղվածություն է ապահովում գրեթե 14 միլիոն մարդու համար։ Բացի այդ, ոլորտը կարևոր պատվիրատու է մետաղագործությամբ, քիմիական արդյունաբերությամբ և ապակու արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար։ Այդ պատճառով ավտոարդյունաբերության լճացումը կարող է հարված հասցնել ամբողջ մայրցամաքի արդյունաբերական հիմքին:

Ռեգո Ինշուրանս

Gestamp-ի ղեկավարը կարծում է, որ չինական ավտոմոբիլային ապրանքանիշերին պետք է թույլատրվի ընդլայնել արտադրությունը Եվրոպայում, սակայն պարտադիր պայմանով՝ նրանք պետք է ավելի լայնորեն օգտագործեն տեղական արտադրության բաղադրիչներ։ Նրա դիտարկմամբ՝ ներկայում չինական ընկերությունների կողմից եվրոպական գործարաններում հավաքվող մեքենաների մասերի հիմնական մասը անմիջապես ներմուծվում է Չինաստանից։

Միևնույն ժամանակ Եվրամիությունը պատրաստում է արդյունաբերության զարգացման արագացման մասին օրինագիծ (IAA)։ Փաստաթուղթը անդամ երկրներին իրավունք կտա արգելափակել Չինաստանից իրականացվող ուղղակի ներդրումները մի շարք ռազմավարական կարևոր ոլորտներում, եթե գործարքի արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն։ Բացի այդ, նախագծով նախատեսվում է, որ տեղական արտադրության բաղադրիչների մասնաբաժինը պետք է կազմի առնվազն 70%, որպեսզի ընկերությունը կարողանա հավակնել սուբսիդիաների կամ պետական պայմանագրերի։

Ռիբերասը հավանություն է տվել այս նախաձեռնությանը՝ այն անվանելով պաշտպանական, սակայն հարկադրված քայլ։ Միաժամանակ նա պնդում է, որ Եվրոպային անհրաժեշտ է ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման երկարաժամկետ ռազմավարություն, որը կներառի խոշոր ներդրումներ տեխնոլոգիաների, թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում։ Նրա կարծիքով՝ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի վերականգնել եվրոպական ավտոարդյունաբերության մրցունակությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72