Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլի և մոտոցիկլների ներմուծումը
09/09/2026 14:41
Կիսվել

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլի և մոտոցիկլների ներմուծումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի շարք հրամանագրեր, այդ թվում՝ Կանադայից մոտոցիկլների, կաթնային շիճուկի, սև մելասի, ոչ ալկոհոլային գարեջրի և մի շարք ալկոհոլային խմիչքների ներմուծումն արգելելու վերաբերյալ։

«Սույն հայտարարությանը կից հավելվածում նշված Կանադայի որոշ ապրանքներ 2026 թվականի սեպտեմբերի 29-ից՝ Արևելյան ժամանակով ժամը 00:01-ից, ենթակա չեն ներմուծման Միացյալ Նահանգներ», – ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում։

Հավելվածի համաձայն՝ հրամանագրի գործողության տակ, մասնավորապես, հայտնվում են ավելի քան 800 խորանարդ սմ շարժիչի ծավալ ունեցող մոտոցիկլետները՝ ներառյալ մոպեդները։

Բացի այդ, էմբարգոն տարածվում է ոչ ալկոհոլային գարեջրի, եղեգնային և այլ տեսակի մելասի, ինչպես նաև կաթնային հումքի վրա։

Արգելքի տակ են հայտնվել նաև գարեջուրը, խնձորի սիդրը, գինիները և թունդ ալկոհոլային խմիչքները։

Դրանից բացի, սեպտեմբերի 15-ից ԱՄՆ նախագահի վարչակազմը ներմուծում է լրացուցիչ 50%-անոց մաքսատուրքեր պանրի, պողպատի, ալյումինի, թղթի, կահույքի, լուսատուների և այլ ապրանքների նկատմամբ։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են, որ այս քայլը դարձել է Կանադայի կողմից նոր մաքսատուրքեր սահմանելու ուղղակի պատասխանը։

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը մամուլի ասուլիսի ժամանակ նաև հայտնել է, որ Սպիտակ տունն ավարտել է արդեն գործող մաքսատուրքերի «ճշգրտումը»։

Սպիտակ տան կայքում հրապարակված հավելվածի համաձայն՝ 50%-անոց մաքսատուրքերը չեղարկվել են աղի, զուգարանի թղթի, անկողնային սպիտակեղենի և ձկնորսական ձողերի պահեստամասերի նկատմամբ։

Սպիտակ տան ներկայացուցիչը նաև հայտնել է, որ մարդատար և բեռնատար ավտոմեքենաների նկատմամբ 50%-անոց մաքսատուրքեր սահմանելու Թրամփի ծրագիրը մնում է ուժի մեջ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52