Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Volkswagen-ը վերակառուցման շրջանակում պաշտպանական նշանակություն է գտել գերմանական իր գործարանի համար
09/09/2026 17:08
Կիսվել

Volkswagen-ը վերակառուցման շրջանակում պաշտպանական նշանակություն է գտել գերմանական իր գործարանի համար

Volkswagen-ը նախնական համաձայնագիր է կնքել, որի համաձայն՝ Գերմանիայում գտնվող իր գործարաններից մեկը սեփականատիրոջ փոփոխությունից հետո կվերակողմնորոշվի պաշտպանական արդյունաբերության համար արտադրանքի թողարկմանը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, սա առաջին նման քայլն է ավտոարտադրողի՝ վերակառուցման ծրագրի շրջանակում, որն ուղղված է ավելի էժան չինական արտադրողների մրցակցության հետևանքով դժվարությունների բախվող ձեռնարկությունների վերակազմակերպմանը։

Համաձայն Reuters-ի հրապարակման՝ գործարքի նախնական պայմաններով Volkswagen-ը կվաճառի Օսնաբրյուկում գտնվող իր գործարանը իսրայելական Aurelius Capital ընկերությանը և Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասին։ Արհմիությունների ներկայացուցիչների խոսքով՝ դա կարող է հնարավորություն տալ պահպանելու ձեռնարկության 1800 աշխատատեղերից շուրջ 1400-ը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Aurelius Capital-ը և Ստորին Սաքսոնիան, որը Volkswagen-ի երկրորդ խոշորագույն բաժնետերն է, երկուշաբթի մտադրությունների հայտարարություն են ստորագրել գործարանի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու վերաբերյալ։ Գործարանում ավտոմեքենաների արտադրությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։

Ռեգո Ինշուրանս

Առաջարկվող սխեմայի համաձայն՝ Aurelius-ը ձեռնարկության նկատմամբ վերահսկողությունը կստանա Ստորին Սաքսոնիայի հետ համատեղ։ Երկրամասի վարչապետ Օլաֆ Լիսը հայտարարել է, որ պետության մասնակցությունը նման կլինի 2024 թվականին Meyer Werft նավաշինական ընկերությունում բաժնեմաս ձեռք բերելու ժամանակ կիրառված մոդելին։ Այն ժամանակ, ինչպես հիշեցնում է Reuters-ը, Ստորին Սաքսոնիան 200 մլն եվրո՝ 232 մլն դոլար էր ծախսել նավաշինարանի բաժնետոմսերի 40%-ը ձեռք բերելու համար։

Volkswagen-ը հայտարարել է, որ Օսնաբրյուկի ձեռնարկության առաջին խոշոր նախագիծը կլինի համագործակցությունը իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերության հետ, որը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման առանցքային մասնակիցներից է։ Այդպիսով ընկերությունը հաստատել է դեռևս մայիսին Reuters-ի աղբյուրների փոխանցած տեղեկությունը։

«Այս ծրագրերը նախատեսում են Գերմանիայի և Եվրոպայի համար հակաօդային պաշտպանության համակարգերի և դրանց բաղադրիչների հնարավոր արտադրություն», – հայտարարել են Volkswagen-ում՝ հավելելով, որ նման համագործակցությունը կարող է ճանապարհ բացել այլ նմանատիպ համաձայնագրերի կնքման համար։

Լրացուցիչ նախագծերը կարող են ներառել VW Amarok պիկապների վերափոխումը ռազմական մեքենաների, Reuters-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Նրա խոսքով՝ լեհական պաշտպանական WB Group ընկերությունը կարող է նմանատիպ կերպով վերափոխել Volkswagen խմբի մաս կազմող Traton ընկերության կողմից արտադրվող MAN ավտոմեքենաները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9