Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Skoda-ն նախատեսում է հրաժարվել Superb-ի արտադրությունից
10/09/2026 15:28
Կիսվել

Skoda-ն նախատեսում է հրաժարվել Superb-ի արտադրությունից

Չնայած նրան, որ Superb-ը դիմակայել է «Դիզելգեյթին» և էլեկտրաֆիկացման փուլին, այն և Octavia-ն կարող են փոխարինվել Vision O կոնցեպտ-մեքենայի սերիական տարբերակով։

Չեխական Skoda ավտոարտադրողը քննարկում է Superb-ի հաջորդ սերնդի արտադրությունը շարունակելու հարցը, քանի որ Volkswagen Group-ը շարունակում է ակտիվորեն կրճատել իր մոդելների շարքը։ Skoda-ի գործադիր տնօրեն Կլաուս Զելմերի խոսքով՝ սեդաններն ու ունիվերսալները ներկայում պահանջարկ չունեն։

Skoda Vision O-ն միջանկյալ դիրք է զբաղեցնում Octavia Combi-ի և ավելի խոշոր Superb Combi-ի միջև։ Այս համընկնումը դժվար է անտեսել, հատկապես այն պայմաններում, երբ կոնցեռնն ընդհանուր առմամբ մտադիր է մինչև 2030 թվականը 75 մոդել հանել արտադրությունից։

Ռեգո Ինշուրանս

Octavia-ն շարունակում է մնալ վաճառքի ակնհայտ առաջատարը։ Այդուհանդերձ, 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ Octavia-ի և Superb-ի մատակարարումները նվազել են համապատասխանաբար 1%-ով և 3.5%-ով։ Թեև դա Superb-ին վաճառքի տեսանկյունից անհաջող մոդել չի դարձնում, կոմպակտ և ներկայացուցչական դասի մոդելների միջև տարբերությունն անտեսելը չափազանց դժվար է։

Դժվար է ասել, թե Skoda-ն ավտոմեքենաների արտադրությունը կրճատելու պատճառներ է փնտրում։ Ընդհակառակը՝ առաջին վեց ամիսների ընթացքում Skoda-ն մատակարարել է 9.1%-ով ավելի շատ ավտոմեքենա, քան նախորդ տարի, իսկ ընկերության եկամուտն աճել է 6.3%-ով։ Ներկայում Skoda-ն արտադրում է 14 մոդել, և ընկերության գլխավոր գործադիր տնօրենը հասկացնել է տվել, որ սա բրենդի պատմության ընթացքում ամենամեծ մոդելային շարքն է։

Կոնցեռնի՝ մինչև 2030 թվականը նախատեսված ծրագիրը ենթադրում է մոդելային շարքի օպտիմալացում մինչև 50%-ով։ Volkswagen-ը հայտարարել է, որ նպատակն է միջոցներն ուղղել այն արտադրանքներին և տեխնոլոգիաներին, որոնք ունեն առևտրային նշանակություն և ապահովում են առավելագույն ֆինանսական եկամտաբերություն։

Եթե կարդանք տողատակերը, ապա նույնատիպ գնորդների համար նախատեսված երկու ավտոմեքենաները՝ Octavia-ն և Superb-ը պետք է ապացուցեն իրենց գոյության անհրաժեշտությունը։ Vision O-ն լիովին կարող է դառնալ այդ հարցի պատասխանը, քանի որ ակնկալվում է, որ դրա սերիական տարբերակը դիլերներին կհասնի մինչև այս տասնամյակի ավարտը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04