Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Մայքլ Ջորդանի Ferrari-ն հանվել է վաճառքի
15/09/2026 18:12
Կիսվել

Մայքլ Ջորդանի Ferrari-ն հանվել է վաճառքի

Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին երբևէ պատկանած Ferrari 550 Maranello-ն հանվել է վաճառքի։ Ավտոմեքենան հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն իր հայտնի սեփականատիրոջ շնորհիվ․ համարվում է, որ հենց դրա դիզայնն է ոգեշնչել Ջորդանին՝ իր անվանական Air Jordan XIV սպորտային կոշիկների ամենահայտնի մոդելներից մեկը ստեղծելիս։

Ferrari-ն մարզիկը ձեռք էր բերել NBA-ում կարիերայի ծաղկման շրջանում։ Հատկանշական է, որ մեքենան Ջորդանի պատվերով ենթարկվել էր մի շարք փոփոխությունների։ Մասնավորապես, ավտոմեքենայում տեղադրվել էր հատուկ վարորդական նստատեղ, որն ուներ կարգավորման ավելի լայն հնարավորություններ և բարելավված պաստառապատում։

Ռեգո Ինշուրանս

Ferrari 550 Maranello-ն համալրված է 5.5-լիտրանոց բնական ներշնչմամբ V12 շարժիչով, որն ունի 485 ձիաուժ հզորություն և վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ։

Ferrari 550 Maranello-ի արտաքին տեսքն այնքան էր տպավորել Մայքլ Ջորդանին, որ այն դարձավ դիզայներ Թինքեր Հեթֆիլդի ոգեշնչման աղբյուրներից մեկը Air Jordan XIV սպորտային կոշիկների ստեղծման ժամանակ։

Ջորդանի կողմից վաճառվելուց հետո ավտոմեքենան 24 տարի պահվել է փակ ավտոտնակում, իսկ այժմ այն հասանելի է ձեռքբերման համար։ Փորձագետների գնահատմամբ՝ դրա արժեքը կկազմի մոտավորապես 1.3 մլն դոլար։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21