Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Աշխարհում նրան համարժեք չկա․ ներկայացվել է նոր Li Auto i9-ը
17/09/2026 15:18
Կիսվել

Աշխարհում նրան համարժեք չկա․ ներկայացվել է նոր Li Auto i9-ը

Նոր Li Auto i9-ը կփոխի ընտանեկան քրոսովերների մասին պատկերացումները։ Դրա սրահը հնարավոր է վերածել լիարժեք ննջասենյակի կամ տնային կինոթատրոնի։

Li Auto i9-ի սրահում տեղադրված է վեց նստատեղ։ Առաջին շարքի նստատեղերը կարող են 180 աստիճանով պտտվել։ Նման լուծումը բնորոշ չէ ժամանակակից քրոսովերներին։ Առաջին երկու շարքերի նստատեղերը հնարավոր է ամբողջությամբ հորիզոնական դիրքի բերել՝ այդպիսով ստանալով կոմպակտ մահճակալներ։ Տանիքի տակ տեղադրված է 21-դյույմանոց էկրան, որը նստատեղերի հնարավորությունների համադրությամբ չինական մոդելը թույլ է տալիս վերածել լիարժեք կինոթատրոնի։ Էֆեկտն ամբողջացնում է պրեմիում դասի աուդիոհամակարգը՝ 29 բարձրախոսով և 4960 Վտ հզորությամբ։

Սրահում նախատեսված են նաև ծալովի սեղանիկներ և 10-լիտրանոց սառնարան, որը կարող է ինչպես սառեցնել, այնպես էլ տաքացնել սնունդը։ Բոլոր նստատեղերը ստանդարտ համալրմամբ պատված են կաշվով։ Առջևի վահանակի վրա տեղադրված է 29-դյույմանոց էկրան։

Նորույթի մեկ այլ առանձնահատկությունը թափքն է․ աերոդինամիկ դիմադրության գործակիցը կազմում է 0.215։ Սա աշխարհի բոլոր սերիական քրոսովերների շարքում լավագույն ցուցանիշն է։ Li Auto i9-ի երկարությունը 5225 մմ է, լայնությունը՝ 1970 մմ, բարձրությունը՝ 1752 մմ, իսկ անիվային բազան՝ 3168 մմ։ Չնայած նման չափերին՝ չինական նորույթն աչքի է ընկնում բարձր մանևրունակությամբ՝ հետևի անիվների ղեկային համակարգի շնորհիվ, որը նվազեցնում է շրջադարձի շառավիղը։

Ռեգո Ինշուրանս

Li Auto i9-ի բոլոր տարբերակները համալրված են երկու էլեկտրաշարժիչով՝ 536 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։ Դրանք ապահովում են մինչև 100 կմ/ժ արագացում՝ 4.9 վայրկյանում։ Քրոսովերն ունի էլեկտրոնային ղեկային համակարգ (ղեկը մեխանիկորեն կապված չէ անիվների հետ), օդային կախոց և 101 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոց։ Նորույթը կարող է անցնել մինչև 705 կմ, իսկ 10 րոպե լիցքավորումը երթևեկության պաշարը ավելացնում է ևս 500 կմ-ով։

Բացի այդ, Li Auto i9-ը համալրված է չորս լիդարով և մեծ թվով սենսորներով, որոնք բարձր արտադրողականության պրոցեսորի հետ համատեղ տարբեր պայմաններում ապահովում են լիովին ինքնավար վարում։ Չինական նորույթն արժե 369 800 յուան:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41