Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքել է որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը
17/01/2014 14:41
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքել է որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքել է որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջերս շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ընկերությունն արգելել է իր աշխատակիցներին մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, որն իր գործունեության հիմքում ներդրել և առաջնորդվում է ISO 26000 միջազգային ստանդարտի հանձնարարականներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը:

«Հաշվի առնելով մեր աշխատակիցների, ինչպես նաև հասարակության անվստահությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ, ընկերությունը հանդես եկավ առաջարկությամբ, որ համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Կառավարություն:  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքնում որևէ փոփոխություն չկատարվեց, ընկերությունը որոշում կայացրեց փոխհատուցել աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները: Փոխհատուցելու որոշումը ներքին է և անկախ, և այն հարկավոր է դիտարկել բացառապես ընկերության` գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրած արժեհամակարգին հավատարիմ մնալու, այն է՝ աշխատակցի կողքին կանգնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը դատապարտում է բոլոր այն հայտարարությունները, որոնցով փորձ է կատարվում վարկաբեկել ընկերության բարի համբավը՝ թյուրիմացության մեջ գցող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու միջոցով», – նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21