Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Rolls-Royce-ը ներկայացրել է իր տեսակի մեջ միակ Phantom-ը
18/09/2026 12:47
Կիսվել

Rolls-Royce-ը ներկայացրել է իր տեսակի մեջ միակ Phantom-ը

Բրիտանական ընկերությունը ներկայացրել է իր ֆլագմանային սեդանի՝ Rolls-Royce Phantom Hummingbird-ի նոր տարբերակը։ Ավտոմեքենան ստեղծվել է մեկ օրինակով՝ Դուբայից պատվիրատուի հատուկ պատվերով։ Արտաքինից սեդանը չի տարբերվում ստանդարտ Rolls-Royce Phantom-ից։ Սակայն այն ստացել է դիզայներական մի շարք արտասովոր լուծումներ, որոնք բրիտանական նորույթը կդարձնեն չափազանց թանկարժեք ավտոմեքենա։

Phantom Hummingbird-ը Rolls-Royce-ի առաջին արտադրանքն է, որի հարդարման մեջ կիրառվել է մարկետրիի հատուկ տեսակի խճանկար։ Դրա էությունը տարբեր նյութերից պատրաստված բարակ թիթեղներից պատկերների ձևավորումն է։

Սակայն բրիտանական ընկերությունն այսքանով չի սահմանափակվել․ նման խճանկարների պատրաստման ժամանակ ավանդաբար օգտագործվող փայտի փոխարեն այն ընտրել է աբալոնեի խեցին։ Դա ծովային փորոտանիների տեսակ է, որոնց խեցիները հայտնի են իրենց հաստ մարգարտափայլ շերտով։ Այն արտահայտված փայլատակում ունի, այսինքն՝ գույնի յուրահատուկ խաղ։ Խեցու ներքին հատվածը, կախված դիտման անկյունից, փայլում է կապույտ-կանաչ երանգներով։

Rolls-Royce-ի դիզայներները խճանկարի միջոցով պատկերել են ծաղկից նեկտար հավաքող կոլիբրի։ Յուրաքանչյուր թռչնի պատկեր բաղկացած է խեցու և մարգարտափայլ նյութի 53 կտորից։ Երկրորդ շարքի նստատեղերի միջև գտնվող հետևի վահանակին պատկերը կազմված է 84 տարրից։

Ռեգո Ինշուրանս

Նոր ավտոմեքենայի ստեղծման վրա դիզայներները ծախսել են շուրջ ինը ամիս։ Այդքան երկար ժամկետը մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նրանք աշխատել են չափազանց բարակ նյութի հետ։ Ընդհանուր առմամբ, սեդանի սրահում տեղադրվել է խճանկարով երեք վահանակ, որոնք սոսնձված են հացենու փայտի տաշեղի վրա։ Նստատեղերի հարդարման համար օգտագործվել է բաց կրեմագույն կաշի՝ դեկորատիվ ներդիրներով։ Ծովային թեման արտացոլված է նաև գորգերի դիզայնում։

Phantom Hummingbird-ի արժեքը չի հրապարակվել։ Հաշվի առնելով դիզայներների կատարած մանրակրկիտ և աշխատատար աշխատանքը՝ նոր սեդանի գինը, ամենայն հավանականությամբ, կարտահայտվի յոթանիշ թվով։ Օրինակ՝ Phantom-ի բացառիկ Rolls-Royce Boat Tail տարբերակը նախկինում վաճառվել է 28 մլն դոլարով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45