Չինաստանը հուլիսին արձանագրել է հեղուկացված բնական գազի մատակարարումների 19% անկման
Չինաստանը 2026 թվականին էներգետիկ ոլորտում բարդ իրավիճակում է հայտնվել․ Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով հեղուկացված բնական գազի մատակարարումները նվազել են մեկ հինգերորդով։ Կենտրոնական Ասիայի արտահանողներից գազի մատակարարումները նույնպես նվազում են՝ ավելի շոգ եղանակի պատճառով։
2026 թվականի հուլիսին Չինաստանը ստացել է 5.16 մլն տոննա հեղուկացված բնական գազ, ինչը 19%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է ՉԺՀ Գլխավոր մաքսային վարչությունը։
Պարսից ծոցի ճգնաժամը համաշխարհային շուկայից դուրս է բերել նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների զգալի մասը։ Բացի այդ, ամռանն արտադրական օբյեկտներում ավանդաբար իրականացվում են պլանային կանխարգելիչ աշխատանքներ, որոնք կարող են ուղեկցվել արտադրության կրճատմամբ կամ ժամանակավոր դադարեցմամբ։
Իսկ խողովակաշարերով Չինաստանը գազ է ստանում հինգ երկրից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Մյանմայից։ Հուլիսին Չինաստան խողովակաշարային գազի ընդհանուր մատակարարումները նվազել են 6%-ով՝ կազմելով 6.723 մլրդ խմ։
Այս տարի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում օդի ջերմաստիճանը զգալիորեն գերազանցում է կլիմայական նորման, ինչի հետևանքով արտահանող երկրների ներքին շուկաներում վառելիքի նկատմամբ պահանջարկն աճել է։
