Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար
22/09/2026 13:06
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար

Ucom-ի աջակցությամբ՝ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ (AI) աշխատող մոնիթորինգային նոր տեսախցիկ, որը կծառայի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR), ինչպես նաև հարակից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությանը։

Նոր տեսախցիկը հնարավորություն կտա շուրջօրյա վերահսկել դժվարանցանելի և բնապահպանական առումով զգայուն տարածքները։ Բարձր թողունակության, ցերեկային և գիշերային նկարահանման ռեժիմների ու արհեստական բանականության ալգորիթմների շնորհիվ հնարավոր կլինի հետևել վայրի բնությանը՝ առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու կամ նրանց անհանգստացնելու։

Արհեսատական բանականության համակարգը կարող է արագ արձանագրել շարժումն ու ոչ ստանդարտ ակտիվությունը՝ պահպանության ծառայությանը հնարավորություն տալով ժամանակին արձագանքել ապօրինի մուտքերին կամ հնարավոր այլ վտանգներին։ Միաժամանակ հավաքագրվող տվյալները կօգնեն առավել ամբողջական պատկերացում կազմել տարածքում կենդանիների տեղաշարժերի և էկոհամակարգում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։

«Տեխնոլոգիան այսօր կարող է ոչ միայն կապել մարդկանց, այլև իրական գործիք դառնալ բնության պահպանության համար։ Ucom-ի համար կարևոր է, որ մեր տեխնոլոգիական հնարավորությունները կիրառվեն նաև այնպիսի նախաձեռնություններում, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում Հայաստանի բնության և ապագա սերունդների համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«CBD COP17-ին ընդառաջ՝ Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա բնապահպանության իրական ու նորարարական լուծումներով։ CWR-ում AI տեխնոլոգիաների ներդրումը Ucom-ի հետ համատեղ ապացուցում է, որ տեղական մակարդակում ճշգրիտ պաշտպանությունն ու մոնիթորինգն են գլոբալ կենսաբազմազանության պահպանման հիմքը», – ընդգծել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ժամանակակից մոնիթորինգային տեխնոլոգիաների կիրառումը հատկապես կարևոր է այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որտեղ պահպանվում են Հայաստանի եզակի էկոհամակարգերն ու հազվագյուտ կենդանատեսակների ապրելավայրերը։

Նախաձեռնությունը Ucom-ի բնապահպանական ծրագրերի շարունակությունն է։ Ընկերությունը տարբեր նախագծերի շրջանակում աջակցում է տեխնոլոգիական լուծումների ներդրմանը բնության պահպանության ոլորտում՝ նպաստելով կենսաբազմազանության մշտադիտարկմանը, պահպանության արդյունավետության բարձրացմանն ու բնապահպանական նախաձեռնությունների զարգացմանը։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41