Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ամփոփել է 2013 թվականի արդյունքները
21/01/2014 14:19
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ամփոփել է 2013 թվականի արդյունքները

2013 թվականը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի համար եղել է բավականին ակտիվ տարի:

2013 թվականին բորսայում բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 1.49 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2.6 անգամ: Գործարքները կնքվել են 7 թողարկողների բաժնետոմսերով: Շուկայի կապիտալիզացիան տարեվերջի դրությամբ կազմել է 61.7 մլրդ ՀՀ դրամ՝ 15.68%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Միևնույն ժամանակ, կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 153 գործարք 1.94 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով՝  մոտ 3.8 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Նշված ծավալի շուրջ 95.3%-ը բաժին է ընկել արտարժույթով արտահայտված պարտատոմսերով առևտրին, իսկ 4.7%-ը՝ դրամով արտահայտված պարտատոմսերի առևտրին: 2013թ.-ի ընթացքում ցուցակվել են 4 թողարկողի 5 նոր պարտատոմս, ինչպես նաև մեկ թողարկողի պարտատոմսերի 4 թողարկումներ թույլատրվել են առևտրին:

Կնքվել է 11 ՌԵՊՈ գործարք՝ 942.97 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 2013թ.-ին բոլոր ՌԵՊՈ գործարքները կնքվել են «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերով:

Պետական պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 15.1 մլրդ ՀՀ դրամ՝ 3.6 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական պարտատոմսերով առևտրի 53.1%-ը բաժին է ընկել միջնաժամկետ պետական պարտատոմսերով առևտին, 43.9%-ը՝ երկարաժամկետ, իսկ 2.9%-ը՝ կարճաժամկետ պետական պարտատոմսերով առևտրին:

Արտարժույթով առևտրի ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 292.5 մլրդ ՀՀ դրամ (714.5 մլն ԱՄՆ դոլար)` 3.6%-ով պակաս լինելով նախորդ տարվա ցուցանիշից: 2013թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով: Տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի բորսայում ձևավորված միջին կշռված փոխարժեքը կազմել է 409.4 դրամ:

Վարկային ռեսուրսների հարթակում 2013թ.-ին գործարքների ծավալը կազմել է 6.6 տրլն ՀՀ դրամ՝ 6.5%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Միջին կշռված տոկոսադրույքը տարվա ընթացքում կազմել է 8.21%՝ տատանվելով առավելագույնը 10.01%-ի և նվազագույնը 6.4%-ի շրջանակներում:

2013թ. վերջի դրությամբ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 180,820: Դեպոզիտարիայի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը տարեվերջին կազմել է 2,046:

Նշենք նաև, որ նախորդ տարի Դեպոզիտարիային հաջողվեց ներդրնել նոր կենտրոնացված դեպոզիտար համակարգ, որը նպաստեց Հայաստանում դեպոզիտար ծառայությունների արդյունավետության, հասանելիության և անվտանգության բարձրացմանը: Բացի այդ ՀԿԴ-ն կարևոր համագործակցություն է հաստատել օտարերկրյա պահառուների հետ, ինչի շնորհիվ արտասահմանյան արժեթղթերը առավել հասանելի են դարձել հայաստանյան ներդրողների համար: Բորսայի կողմից 2013թ.-ին ներդվել է արտարժութային սվոպերով առևտրի մեխանիզմը, իսկ Դեպոզիտարիային հաջողվեց իրականացնել ՀՀ եվրոպարտատոմսերով վերջնահաշվարկի և ռեպո գործարքների կազմակերպումը և սպասարկումը Հայաստանում:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92