Bloomberg. Միջազգային ներդրողների սպասումները լավատեսական են
Միջազգային ներդրողների և վերլուծաբանների տրամադրությունն ու տրամադրվածությունը լավատեսական է: Վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ ներդրողները և վերլուծաբանները ներկայացրել են համաշխարհային տնտեսության զարգացման բավականին դրական գնահատականներ: Bloomberg գործակալության կողմից հարցված միջազգային ներդրողների և վերլուծաբանների 59%-ը կարծիք է հայտնել, որ համաշխարհային տնտեսության ընդհանուր իրավիճակը լավացել է: Աճել է վստահությունն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող շուկաների նկատմամբ:
Միևնույն ժամանակ, հարցվածքների 66%-ը հայտնել է, որ այս տարի ապագայի նկատմամբ առավել լավատես է, քան անցյալ տարի: