«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն սեպտեմբերի 24-ին կայացած հոբելյանական միջոցառմամբ նշեց Հայաստանում իր գործունեության 30-ամյակը՝ վերահաստատելով երկրում իր երկարաժամկետ հանձնառությունը և շարունակական ներդրումներն՝ ուղղված տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, մատակարարների աջակցմանն ու համայնքների զարգացմանը։
Հոբելյանական միջոցառումը համախմբել էր ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, հրավիրյալ դեսպաններին, ընկերության գործընկերներին, հաճախորդներին, աշխատակիցներին, ինչպես նաև «Կոկա-Կոլա ՀԲՔ Խմբի» և «Կոկա-Կոլա Ընկերության» ղեկավարներին։ Միջոցառումը նվիրված էր այն մարդկանց և գործընկերություններին, որոնք 1996 թվականից ի վեր ձևավորել և ամրապնդել են ընկերության ներկայությունը Հայաստանում։

30 տարի զարգանալով միասին
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսեց 1996 թվականին՝ դառնալով երկրում ներդրումներ կատարած առաջին բազմազգ ընկերություններից մեկը և հուսալի բիզնես-գործընկեր։
Տարիների ընթացքում ընկերությունն իր ներդրումն է ունեցել Հայաստանում աշխատատեղերի ստեղծման, տեղական մատակարարների աջակցման, մասնագիտական ներուժի զարգացման և համայնքային նախաձեռնությունների իրականացման գործում։
Steward Redqueen ընկերության կողմից 2025 թվականին անցկացված տնտեսական ազդեցության վերջին հետազոտության համաձայն՝ Հայաստանում Կոկա-Կոլա Համակարգի գործունեությունը երկրի ՀՆԱ-ին ապահովել է շուրջ 111,4 մլն եվրոյի ներդրում, նպաստել՝ մոտ 3 800 ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը, իսկ տեղական մատակարարներից կատարված գնումների ծավալը կազմել է մոտ 22 մլն եվրո։
2025 թվականին «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի համայնքային նախաձեռնություններն ընդգրկել են շուրջ 114 100 շահառուի՝ աջակցելով երիտասարդներին, շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերին։

«Կոկա–Կոլա ՀԲՔ» Ընկերությունների Խմբի Գլխավոր գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչն ասաց․
«Երբ 30 տարի առաջ «Կոկա–Կոլա ՀԲՔ»-ն մուտք գործեց Հայաստան, մենք երկրում ներդրումներ կատարող առաջին բազմազգ ընկերություններից էինք։ Այդ որոշումն արտացոլում էր մեր հավատը Հայաստանի ներուժի նկատմամբ, և այսօր մեր վստահությունը Հայաստանի հանդեպ առավել ամուր է, քան երբևէ»։
«Մենք հպարտ ենք շարունակելու մեր ներդրումները Հայաստանում՝ զարգացնելով մեր տեղական բիզնեսը, ներդրում կատարելով մեր աշխատակիցների, կայուն զարգացման և այն գործընկերությունների մեջ, որոնք երկարաժամկետ հեռանկարում նպաստում են փոխադարձ արժեքի ստեղծմանը»։
2026–2030թթ․ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նախատեսում է Հայաստանում կատարել ևս 30,7 մլն եվրոյի ներդրում՝ շարունակելով 2022–2025 թվականներին իրականացված ավելի քան 14,2 մլն եվրոյի ներդրումները։
Հոբելյանի առթիվ Կոկա–Կոլա ՀԲՔ Հիմնադրամը հայտարարեց շուրջ 100 000 եվրոյի նվիրատվության մասին՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի բակի բարեկարգմանն ու վերանորոգմանն աջակցելու նպատակով։ Նախատեսվող ծրագրի արդյունքում շուրջ 4 000 բնակչի համար կստեղծվի ավելի անվտանգ, ներառական և հյուրընկալ միջավայր։
«Կոկա–Կոլա ՀԲՔ Ուկրաինա, Հայաստան և Մոլդովա» Բիզնես Միավորի Գլխավոր տնօրեն Դուշան Միտրևն ասաց․
«Հայաստանը մեր տարածաշրջանային բիզնեսի կարևոր մասն է՝ շնորհիվ տեղական բարձրակարգ մասնագետների, նվիրված գործընկերների և այն համայնքների հետ ձևավորված ամուր կապերի, որոնց մենք ծառայում ենք։ Ավելի քան երեք տասնամյակ շարունակ այս հարաբերությունները մեզ օգնել են կայուն զարգացում ապահովել»։
«Մենք շարունակելու ենք զարգացնել մեր գործունեությունը Հայաստանում, աջակցել մեր հաճախորդներին և արժեք ստեղծել մեր աշխատակիցների, գործընկերների ու համայնքների համար»։
«Կոկա–Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ–ի Գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը նշեց․
«Այս հոբելյանը առաջին հերթին մեր հայաստանյան թիմի ձեռքբերումն է։ Ամեն օր մեր թիմը հպարտությամբ և պատասխանատվությամբ աշխատում է՝ Հայաստանով մեկ մեր հաճախորդներին սպասարկելու և մեզ շրջապատող համայնքների վստահությունը վաստակելու համար»։
«Մենք երախտապարտ ենք մեր աշխատակիցներին, հաճախորդներին, գործընկերներին և համայնքներին՝ համագործակցության և աջակցության համար։ Հպարտ ենք միասին նշելու այս կարևոր հոբելյանը և ակնկալում ենք շարունակել զարգանալ Հայաստանի հետ միասին»։
Հոբելյանական միջոցառումը նվիրված էր «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության 30-ամյա պատմությանը, գործընկերություններին և համայնքային նախաձեռնություններին։ Միջոցառումը տեղի ունեցավ «Seven Visions Resort & Places, The Dvin»-ի «One&Only Theatre»-ում, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, ինչպես նաև ներկայացվեց «Seven Wonders Show» հատուկ շոու-ծրագիրը։

ՎԵՐՋԱԲԱՆ
«ԿՈԿԱ–ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ Ընկերության մասին
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն «Կոկա-Կոլա ՀԲՔ» Խմբի մասն է կազմում, որը հանդիսանում է «Կոկա-Կոլա» Ընկերության ռազմավարական շշալցնող գործընկերը։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն գործունեություն է ծավալում Հայաստանում 1996 թվականից ի վեր և Ուկրաինա, Հայաստան և Մոլդովա բիզնես միավորի կազմում է։ Ընկերությունն արտադրում և ներկայացնում է ալկոոլային և ոչ-ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի՝ մատակարարելով սպառողներին ողջ երկրում։ Իրականացնելով տեղական արտադրություն Երևան քաղաքում և ունենալով 12 000 հաճախորդ՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն սպասարկում է ավելի քան 3 մլն սպառողի Հայաստանի ողջ տարածքում։
Ընկերությունը հանձնառու է կայուն արժեք ստեղծել իր աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների, սպառողների և համայնքների համար՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը և նպաստելով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն իր ներդրումն ունի նաև «Կոկա-Կոլա ՀԲՔ» Խմբի կայուն զարգացման ավելի լայն օրակարգում, որն արժանացել է համաշխարհային ճանաչման․ 2025 թվականին «Կոկա-Կոլա ՀԲՔ» Խումբն իններորդ անգամ ճանաչվել է ըմպելիքներ արտադրող ամենակայուն ընկերությունն աշխարհում ՝ ըստ Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսի։
