Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում
26/09/2026 12:29
Կիսվել

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Առաջնորդության գինը» խորագրով 13-րդ ամենամյա տարածաշրջանային HR համաժողովի «Թվային փոխակերպման դերը» պանելային քննարկմանը։ Ucom-ը միջոցառման տեխնոլոգիական գործընկերն էր։ Այն կազմակերպել էին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և Cascade People & Business-ը

Պանելային քննարկման ընթացքում Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է կազմակերպական փոփոխություններին, տեխնոլոգիաների ներդրման մարտահրավերներին և այդ գործընթացում մարդկանց ու առաջնորդների դերին։

«Թվային փոխակերպման իրական արժեքը միայն ներդրված տեխնոլոգիաներով չի չափվում։ Յուրաքանչյուր փոփոխության հիմքում մարդիկ են՝ նրանց պատրաստակամությունը սովորելու, փոխվելու և նոր ձևով աշխատելու։ Առաջնորդի պատասխանատվությունն է ոչ միայն ճիշտ տեխնոլոգիական որոշումներ կայացնել, այլև թիմին օգնել հասկանալ փոփոխության նպատակը և անցնել այդ ճանապարհը միասին», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը՝ որպես համաժողովի տեխնոլոգիական գործընկեր, աջակցել է միջոցառման իրականացմանը՝ կարևորելով մասնագիտական հարթակները, որտեղ քննարկվում են տեխնոլոգիական զարգացման, կառավարման և մարդկային կապիտալի փոխկապակցված հարցերը։

«Մենք սովորաբար տեսնում և գնահատում ենք առաջնորդության տեսանելի արդյունքը, բայց հազվադեպ ենք խոսում այն գնի մասին, որը վճարվել է այդ արդյունքի համար։ Այս համաժողովը կենտրոնանում է «կադրից դուրս» մնացած կարևոր հանգամանքների՝ այն ջանքերի, աշխատանքի, կորուստների ու ձախողումների վրա, որոնք կանգնած են յուրաքանչյուր հաջողության հետևում», – ասել է, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Արփի Կարապետյանը։

13-րդ Ամենամյա տարածաշրջանային HR համաժողովը մեկ հարթակում համախմբել էր 7 երկրի ավելի քան 300 մասնագետների, բիզնես առաջնորդների և փորձագետների։ Մասնակիցները քննարկել են տաղանդների ներգրավումն ու զարգացումը, աշխատաշուկայի փոփոխությունները, կազմակերպությունների դիմակայունությունը, թվայնացման ազդեցությունը բիզնեսի վրա, ինչպես նաև դժվար որոշումների կայացումն ու դրանց հետևանքները։

Համաժողովն անցկացվել է Երևանի երկաթուղային կայարանում՝ որպես շարժման, ընտրության և նոր ուղղություն վերցնելու խորհրդանիշ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52