Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Chery-ն շուկա է դուրս բերել BMW X6-ի մրցակցին՝ ավելի հարուստ համալրմամբ
01/10/2026 17:47
Կիսվել

Chery-ն շուկա է դուրս բերել BMW X6-ի մրցակցին՝ ավելի հարուստ համալրմամբ

Chery-ն սկսել է թարմացված Luxeed R7-ի վաճառքը, որը չափերով և կատարման որակով համադրելի է BMW X6-ի և Mercedes-Benz GLE-ի հետ։

Նոր Luxeed R7 մոդելը տեղի շուկայում գնահատվել է 239 800 յուան։ Այն ստացել է ինքնավար վարման ավելի արդյունավետ համալիր։ Բացի այդ, բարելավվել է սրահի ձայնամեկուսացումը։

Նոր Luxeed R7-ի երկարությունը կազմում է 4982 մմ, լայնությունը՝ 1981 մմ, իսկ բարձրությունը՝ 1634 մմ։ Անիվային բազան հասնում է 2950 մմ-ի։ Ավտոմեքենան թողարկվում է 5-տեղանոց տարբերակով։ Հետևի նստատեղերի շարքն ամբողջությամբ ծալվում է՝ ձևավորելով հարթ մակերես։ Luxeed-ի պաշտոնական կայքում նշվում է, որ դրա շնորհիվ քրոսովերը կարելի է վերածել անիվների վրա տան։

Ռեգո Ինշուրանս

Չինական մոդելը ներկայացված է հիբրիդային և էլեկտրական տարբերակներով։ Առաջին տարբերակը համալրված է 1.5-լիտրանոց, 156 ձիաուժ հզորությամբ շարժիչ-գեներատորով, որը համակցվում է մեկ կամ երկու էլեկտրաշարժիչի հետ՝ համապատասխանաբար 309 և 520 ձիաուժ հզորությամբ։ Կախված տարբերակից՝ նորույթը էլեկտրական քարշով կարող է անցնել մինչև 251-360 կմ։ 0-100 կմ/ժ արագության է հասնում 4.9 վայրկյանում։

Էլեկտրական Luxeed R7-ը նույնպես համալրվում է մեկ կամ երկու էլեկտրաշարժիչով։ Քրոսովերի առավելագույն հզորությունը կազմում է 292, 309 և 496 ձիաուժ։ Luxeed R7-ի այս տարբերակը 100 կմ/ժ արագության է հասնում 3.9 վայրկյանում և առանց վերալիցքավորման կարող է անցնել մինչև 667-855 կմ։

Ռեսթայլինգի շրջանակում քրոսովերը ստացել է 896-գծանի լիդար, որը բարձրացնում է ինքնավար վարման համալիրի աշխատանքի արդյունավետությունը։ Luxeed R7-ի համար հասանելի են 21 բարձրախոսով աուդիոհամակարգ, երկու 17.2-դյույմանոց սենսորային էկրան, սրահի անընդհատ լուսավորություն և բարելավված կողային աջակցությամբ նորացված նստատեղեր։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04