Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-հուլիս
06/10/2026 18:41
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-հուլիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հուլիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 7,503 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 7․68%-ով կամ 534․8 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 28․29%-ով կամ 695․7 մլն դոլարով և կազմել 1,764 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 23․51%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 847․7 մլն դոլար, +10․07% կամ +77․5 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․3%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 523․3 մլն դոլար, +29․04% կամ +117․8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․97%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 394 մլն դոլար, +8․82% կամ +31․9 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․25%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 329․1 մլն դոլար, +47% կամ +105․2 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․39%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 275․7 մլն դոլար, +19․26% կամ +44․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․68%-ը։

ԱՄԷ-ն յոթերորդն է՝ 234․5 մլն դոլար, +8․82% կամ +19 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․13%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 212 մլն դոլար, -5․97% կամ -13․5 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․83%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 127․1 մլն դոլար, +22․76% կամ +23․6 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.64%-ը։

Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 126․6 մլն դոլար, +61․63% կամ +48․3 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ներմուծման 1․69%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 35․57%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 23․27%-ով և կազմել 2,001 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 2․48%-ով և կազմել 1,886 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 42․78%-ով և կազմել 1,737 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2026թ. հունվար-հուլիսին Հայաստան է ներմուծվել 1,683 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -28․8%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1,154 մլրդ դոլար՝ +7․3%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 385․1 մլն դոլար՝ +7․4%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 267․3 մլն դոլար է՝ +44․5%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 271․4 մլն դոլար՝ +36․8%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 229․6 մլն դոլար՝ +5․3%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 92 մլն դոլար՝ +28․6%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 157․1 մլն դոլար՝ +19․2% աճ։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 88․4 մլն դոլար՝ +18․1%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52