Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԵՄ-ն քննարկում է ճգնաժամերի հաղթահարման համար մինչև 400 մլրդ եվրո համատեղ փոխառությունների ներգրավումը
12/10/2026 12:03
Կիսվել

ԵՄ-ն քննարկում է ճգնաժամերի հաղթահարման համար մինչև 400 մլրդ եվրո համատեղ փոխառությունների ներգրավումը

Եվրամիության խորհուրդը քննարկում է կապիտալի շուկաներից մինչև 400 մլրդ եվրո լրացուցիչ համատեղ փոխառություններ ներգրավելու հնարավորությունը։ Միջոցները նախատեսվում է ուղղել ԵՄ անդամ երկրներին վարկերի տրամադրմանը՝ խոշոր ճգնաժամերի կամ արտակարգ իրավիճակների դեպքում։

Փաստաթղթի համաձայն՝ լուրջ ճգնաժամի, տնտեսական դժվարությունների կամ դրանց առաջացման էական սպառնալիքի դեպքում ԵՄ խորհուրդը, Եվրոպական խորհրդարանի համաձայնությամբ, կարող է բացառության կարգով լիազորել Եվրահանձնաժողովին կապիտալի շուկաներից միջոցներ ներգրավել՝ անդամ պետություններին վարկեր տրամադրելու նպատակով։

Նախագծով նման փոխառությունների ընդհանուր ծավալը սահմանափակվում է 350 մլրդ եվրոյով՝ բազային տարվա գներով, ինչը ընթացիկ գներով համարժեք է շուրջ 395 մլրդ եվրոյի։

Վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար առաջարկվում է ժամանակավորապես 0.25 տոկոսային կետով բարձրացնել ԵՄ բյուջեի սեփական ռեսուրսների առավելագույն թույլատրելի շեմը։ Այս միջոցը կգործի մինչև համապատասխան պարտավորությունների ամբողջական մարումը։

Նոր մեխանիզմը նախատեսված է բացառապես ԵՄ տնտեսության կամ անվտանգության վրա ազդող լուրջ ճգնաժամերին արձագանքելու համար։ Ներգրավված միջոցները կտրամադրվեն անդամ երկրներին վարկերի տեսքով և չեն օգտագործվի անհատույց ֆինանսավորման կամ ԵՄ բյուջեի ընթացիկ ծախսերի համար։

Առաջարկը դեռ համաձայնեցված չէ և պահանջում է անդամ պետությունների հետագա քննարկումները։ Դրա կիրառման համար անհրաժեշտ կլինի ԵՄ խորհրդի առանձին որոշում՝ ընդունված որակավորված մեծամասնությամբ և Եվրոպական խորհրդարանի համաձայնությամբ։
Եվրամիությունն արդեն կիրառել է համատեղ փոխառությունների մեխանիզմը NextGenerationEU ծրագրի շրջանակում, որը ստեղծվել էր կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով։ Նոր բյուջեի նախագծով ծրագրի պարտավորությունների մարման համար նախատեսվում է 168 մլրդ եվրո։

Միաժամանակ ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիան առաջարկել է հաջորդ յոթնամյա բյուջեի հիմնական ծախսերը Եվրահանձնաժողովի նախնական նախագծի համեմատ կրճատել 59 մլրդ եվրոյով՝ մինչև 1.826 տրլն եվրո։

Բյուջետային բանակցությունները բարդանում են անդամ երկրների միջև տարաձայնությունների պատճառով։ Մի շարք պետություններ պահանջում են կրճատել ծախսերը, մինչդեռ մյուսները պնդում են պահպանել եվրոպական ֆինանսավորման ծրագրերը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ առաջարկները դեռ վերջնական համաձայնություն չեն ներկայացնում, և դրանցից ոչ մեկը համաձայնեցված չի համարվում մինչև ընդհանուր փոխզիջման ձեռքբերումը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45