ԱՄՆ իշխանությունները շուկայի անկման ֆոնին 1.48 մլրդ դոլարի Bitcoin են փոխանցել Coinbase Prime
ԱՄՆ կառավարությունը կրիպտոարժույթների շուկայում գների կտրուկ անկման պայմաններում 17 733 BTC՝ շուրջ 1.48 մլրդ դոլար արժողությամբ, փոխանցել է Coinbase Prime հարթակ։ Գործարքի ֆոնին Bitcoin-ի գինը նվազել է մինչև 80 420 դոլար՝ հասնելով տեղային նվազագույնին։
Շուկայում վաճառքի ճնշման ուժեղացումը հանգեցրել է ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում կտրուկ գնային շտկման։ Երկար դիրքերի (long positions) հարկադիր լուծարման հետևանքով թրեյդերների կորուստները կազմել են շուրջ 859 մլն դոլար։
Ինստիտուցիոնալ պահանջարկի նվազմանը նպաստել է նաև ԱՄՆ-ում գործող Bitcoin-ի սփոթ ETF-ներից կապիտալի զուտ արտահոսքը, որը հասել է 244.13 մլն դոլարի։
Հետագայում Bitcoin-ին հաջողվել է մասամբ վերականգնել կորուստները, և դրա գինը բարձրացել է մինչև 82 949 դոլար։
Փորձագետների գնահատմամբ՝ 80 000 դոլար մակարդակը շարունակում է մնալ Bitcoin-ի համար առանցքային աջակցության գոտի, մինչդեռ 87 000 դոլարը հիմնական դիմադրության մակարդակն է։
