2026թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 6․9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 19,135.6 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 6․9%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 28․1%-ով և կազմել 2,216.7 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 30․4%-ով՝ կազմելով 8,402.9 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 27․5%-ով և կազմել 2,493.3 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 18․9%-ով և կազմել 8,642.8 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 3․7%-ով՝ կազմելով 5,146.9 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն նվազել է 2%-ով և կազմել 10,121.6 հազար լիտր։
