Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ինչ հնարավորություններ կունենա Telegram-ի նոր կրիպտոդրամապանակը
13/10/2026 14:24
Կիսվել

Ինչ հնարավորություններ կունենա Telegram-ի նոր կրիպտոդրամապանակը

«Telegram-ի Gram Wallet կրիպտոդրամապանակի պարզ գործառույթների հետևում կանգնած են մի շարք տեխնիկական նորարարություններ և օգտատերերի փորձառության մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն», – հայտարարել է The Open Network (TON) և TON Core նախագծերի համահիմնադիր Անատոլի Մակոսովը։

Նա մանրամասներ է ներկայացրել հավելվածի առաջին տարբերակի աշխատանքի վերաբերյալ։ Դրա գործարկման մասին ամռանը հայտարարել էր Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը՝ նախագիծն անվանելով «պատմության մեջ ոչ կաստոդիալ կրիպտոդրամապանակի ամենամեծ տեղակայումը»։

Օգոստոսի վերջին Դուրովը գրել էր, որ դրամապանակը պատրաստ է և արդեն հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի։ Սակայն բոլոր օգտատերերի համար դրա հասանելիության հստակ ամսաթիվ չէր նշվել։

Սեպտեմբերի վերջին Telegram-ի թիմը հրապարակել էր «Մատանիների տիրակալը» ֆիլմից մի կադր, որտեղ Գենդալֆը մատանու փոխարեն ձեռքում պահում է GRAM թոքենի պատկերանշանը։ Հրապարակումն ուղեկցվում էր ֆիլմից վերցված արտահայտությամբ, որում «կախարդ» բառը փոխարինվել էր «դրամապանակ» բառով․ «Դրամապանակը երբեք չի ուշանում։ Այն նախատեսված ժամկետից շուտ չի գալիս։ Այն հայտնվում է ճիշտ այն ժամանակ, երբ պետք է»։

Gram Wallet-ը ոչ կաստոդիալ դրամապանակ է․ օգտատերերն ինքնուրույն են պահում իրենց մասնավոր բանալիները, և որևէ երրորդ կողմ՝ բանկ, բորսա կամ վճարային ծառայություն, հասանելիություն չունի նրանց ակտիվներին։ Gram Wallet-ում գործարքներն իրականացվում են բլոկչեյնում՝ խելացի պայմանագրերի միջոցով։

Հոկտեմբերի 10-ին՝ իր ծննդյան օրը, Դուրովը ցուցադրել է Telegram-ում ներկառուցված դրամապանակի աշխատանքը՝ բացատրելով, թե ինչպես կարելի է իրեն կրիպտոարժույթով նվերներ ուղարկել։

Մակոսովը հայտնել է, որ Gram հնարավոր կլինի ուղարկել նաև այն օգտատիրոջը, որը դեռ երբեք չի բացել դրամապանակը և նույնիսկ չի թարմացրել Telegram հավելվածը։ Միաժամանակ դրամապանակում հասանելի կլինի օրական հինգ անվճար փոխանցում։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12