Չինաստանի ներքին շուկայում ավտոմեքենաների վաճառքը շարունակում է նվազել
Չինաստանի ներքին շուկայում ավտոմեքենաների վաճառքը նվազել է արդեն 12-րդ ամիսն անընդմեջ, մինչդեռ արտահանումը շարունակում է մնալ աճի հիմնական աղբյուրը։ Ավտոարտադրողներն ավելի ակտիվորեն են դուրս գալիս արտաքին շուկաներ՝ փորձելով փոխհատուցել երկրի ներսում առկա թույլ պահանջարկը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Սեպտեմբերին մարդատար ավտոմեքենաների վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28.1%-ով՝ կազմելով 1.63 միլիոն միավոր։
Չինաստանի մարդատար ավտոմեքենաների շուկայի ասոցիացիայի՝ երկուշաբթի հրապարակած տվյալների համաձայն՝ անկումն ավելի է խորացել օգոստոսին գրանցված 23.7% նվազումից հետո։
Անցյալ ամիս ավտոմեքենաների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 73.2%-ով՝ հասնելով 923 հազար միավորի։ Օգոստոսին արտահանման աճը կազմել էր 77.5%։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

