Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Apple-ը ներկայացրել է «խելացի» տան կառավարման էկրան և այլ սարքեր
14/10/2026 12:34
Կիսվել

Apple-ը ներկայացրել է «խելացի» տան կառավարման էկրան և այլ սարքեր

Ամերիկյան Apple Inc. ընկերությունը ներկայացրել է «խելացի» տան կառավարման կենտրոնը՝ սենսորային էկրանի տեսքով, որի անկյունագիծը 7 դյույմ է։

Ընկերության կայքում նշվում է, որ HomeView անվանումը կրող սարքը վաճառքի կհանվի նոյեմբերի 13-ին։
«Խելացի» տան կառավարման կենտրոնն ունի ներկառուցված 12 մեգապիքսել տեսախցիկ և կարող է դեմքի կամ ձայնի միջոցով ճանաչել մինչև վեց օգտատիրոջ՝ յուրաքանչյուրի համար անհատականացված գործառույթներ ապահովելով։ Այն նաև ճանաչում է օգտատիրոջը, եթե նրա iPhone-ը կամ iPad-ը միացված է նույն Wi-Fi ցանցին և վերջերս ապակողպվել է։

HomeView-ն աշխատում է A18 չիպով, ինտեգրված է արհեստական բանականության հնարավորություններով օժտված Siri-ի հետ և հասանելի է երկու տարբերակով՝ սեղանի վրա տեղադրվող և պատին ամրացվող։ Երկու տարբերակն էլ արժե 299 դոլար։ Առաջինն աշխատում է USB մալուխի միջոցով, իսկ երկրորդն, ի թիվս այլ հնարավորությունների, աջակցում է էլեկտրաէներգիայի փոխանցմանը ցանցային մալուխի միջոցով (Power over Ethernet կամ PoE տեխնոլոգիա)։

IDram

Ընկերությունը ներկայացրել է նաև հարավկորեական LG Electronics-ի և ֆրանսիական Schneider Electric-ի հետ համատեղ մշակված՝ կառավարման կենտրոնի հետ համատեղելի սարքերի հավաքածու։ Այն ներառում է ներտնային և բացօթյա տեսախցիկներ, տեսապատկերով դռան զանգ, թերմոստատներ և դռների խելացի կողպեքներ։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ աքսեսուարների գները տատանվում են 199-ից 399 դոլարի սահմաններում, իսկ մատակարարումները նախատեսվում է սկսել դեկտեմբերին։

Բացի այդ, Apple-ը թողարկել է Apple TV հեռուստատեսային նոր սարքավորում, որն աջակցում է 4K թույլատրությանը և ունի զգայուն ներկառուցված խոսափողներ՝ առանց հեռակառավարման վահանակի ձայնային հրամաններով կառավարելու համար։

Ընկերությունը ներկայացրել է նաև HomePod mini 2 «խելացի» բարձրախոսի նոր տարբերակը՝ նոր գունային լուծումներով և լուսավորությամբ, որը փոխվում է՝ կախված հնչող երգից։

Առաջին սարքը վաճառքի կհանվի նոյեմբերի 13-ին՝ 299 դոլար գնով, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 30-ին՝ 149 դոլար գնով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88