Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Սաուդյան Արաբիան և հութիները թիրախավորել են միմյանց նավթային օբյեկտները
14/10/2026 13:41
Կիսվել

Սաուդյան Արաբիան և հութիները թիրախավորել են միմյանց նավթային օբյեկտները

Սաուդյան Արաբիայի և եմենյան հութիների՝ «Անսար Ալլահ» շարժման միջև հակամարտությունը մտնում է սրման նոր փուլ՝ մեծացնելով աշխարհը վառելիքային ճգնաժամի մեջ ներքաշելու վտանգը։ Եմենյան Saba գործակալության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Եմենի նավթային ընկերության օբյեկտին, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Սանայի արվարձանում։

Հարվածը հութիների համար անակնկալ չի եղել, քանի որ Սաուդյան Արաբիան նախապես նախազգուշացում էր տարածել՝ քաղաքացիական աշխատակիցներին խորհուրդ տալով լքել օբյեկտը։ Բացի այդ, ինչպես հայտարարել է հութիների բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին, խոցված օբյեկտը ռազմական որևէ նշանակություն չի ունեցել, քանի որ այնտեղ նավթամթերք չի եղել։

Այնուամենայնիվ, հութիներն անմիջապես պատասխան նախազգուշացում են տարածել՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ամբողջ անձնակազմին կոչ անելով՝ իրենց կյանքին սպառնացող վտանգից խուսափելու համար «հեռու մնալ որպես թիրախ նշված վայրերից՝ անկախ նրանից՝ դրանք նախկինում ենթարկվել են հարվածների, թե ոչ»։

Սարին նաև կրկնել է ավիակարգավարներին, օդանավակայաններին և ուղևորներին ուղղված նախկին նախազգուշացումը՝ կոչ անելով զգոնություն ցուցաբերել համապատասխան օդային տարածքի և օբյեկտների նկատմամբ։ Հնարավոր թիրախների թվում նա նշել է Դամամում գտնվող Saudi Aramco-ի կենտրոնակայանը, Թագավոր Խալիդի անվան օդանավակայանը և Էր Ռիադի նավթավերամշակման գործարանը։

Միևնույն ժամանակ, եմենյան Al-Masirah հեռուստաալիքը, հղում անելով FlightRadar-ին, հայտնում է Դամամի Թագավոր Ֆահդի անվան միջազգային օդանավակայանի տարածքում չվերթների դադարեցման մասին։

Միաժամանակ Սարին հայտարարել է, որ հութիներին հաջողվել է հետ մղել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ երկրի մայրաքաղաքի վրա հարձակվելու փորձը։ Սանան 2014 թվականից գտնվում է «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ։

Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտների ուղղությամբ հութիների պատասխան հարվածների մասին առայժմ հաղորդագրություններ չեն ստացվել։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01