Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Չինաստանը հայտնել է հիմնական առևտրային գործընկերների հետ ապրանքաշրջանառության աճի մասին
14/10/2026 17:22
Կիսվել

Չինաստանը հայտնել է հիմնական առևտրային գործընկերների հետ ապրանքաշրջանառության աճի մասին

Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը հրապարակել է երկրի արտաքին առևտրի տվյալները 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։ Ապրանքաշրջանառության ծավալը հասել է 5.803 տրլն դոլարի, արտահանումն աճել է 21.3%-ով, իսկ ներմուծումը՝ 27.5%-ով։

Չինաստանից արտահանումը հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում աճել է 21.3%-ով՝ հասնելով 3.37 տրլն դոլարի։ Ներմուծումն ավելացել է 27.5%-ով և կազմել 2.432 տրլն դոլար։ Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ՉԺՀ-ի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը հասել է 938.1 մլրդ դոլարի։

Աճ են արձանագրել նաև սեպտեմբերյան ցուցանիշները։ Երրորդ եռամսյակի վերջին ամսում ՉԺՀ-ի արտաքին առևտրի ծավալը կազմել է 760.84 մլրդ դոլար՝ 34.1%-ով ավելի, քան 2025 թվականի սեպտեմբերին, և 11.2%-ով ավելի, քան 2026 թվականի օգոստոսին։

Սեպտեմբերին արտահանումը հասել է 447.18 մլրդ դոլարի։ Տարեկան կտրվածքով այն աճել է 36.3%-ով, իսկ 2026 թվականի օգոստոսի համեմատ՝ 11.4%-ով։ Ներմուծումը կազմել է 313.65 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 31%-ով և նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցելով 11%-ով։ Սեպտեմբերին ՉԺՀ-ի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը հասել է 133.5 մլրդ դոլարի։

Գերատեսչության տվյալներով՝ 2026 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում առաջատարներն են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Եվրամիությունը և Լատինական Ամերիկան։ Առանձին երկրների դիտարկման դեպքում առաջատարների թվում են ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Վիետնամը։

ՉԺՀ-ի ապրանքաշրջանառությունը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների հետ աճել է 27.9%-ով և կազմել 994.346 մլրդ դոլար։ Եվրամիության հետ առևտրի ծավալն ավելացել է 12.9%-ով՝ հասնելով 693.579 մլրդ դոլարի։ Լատինական Ամերիկայի երկրների հետ առևտուրն աճել է 19.2%-ով՝ կազմելով 483.058 մլրդ դոլար։

Հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 8.6%-ով՝ հասնելով 462.541 մլրդ դոլարի։ Հարավային Կորեայի հետ այն ավելացել է 59.3%-ով՝ կազմելով 385.827 մլրդ դոլար։ Ճապոնիայի հետ առևտրի ծավալն աճել է 38.1%-ով և հասել 296.267 մլրդ դոլարի։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ 2025 թվականին Չինաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալը հասել է ռեկորդային՝ 6.35 տրլն դոլարի, ինչը 3.2%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Արտահանումն այդ ընթացքում աճել է 5.5%-ով՝ հասնելով 3.77 տրլն դոլարի, իսկ ներմուծումը մնացել է 2024 թվականի մակարդակին՝ կազմելով 2.58 տրլն դոլար։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58