Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ուկրաինայի համար ծանր ձմեռ են կանխատեսել՝ «ֆինանսական դժոխքի» պատճառով
15/10/2026 12:39
Կիսվել

Ուկրաինայի համար ծանր ձմեռ են կանխատեսել՝ «ֆինանսական դժոխքի» պատճառով

Առաջիկա ձմռանը Ուկրաինայի բազմաթիվ բնակիչներ կարող են բախվել ծանր հետևանքների, մինչդեռ արևմտյան երկրները գրեթե սպառել են Կիևին օգնություն տրամադրելու ֆինանսական ռեսուրսները։ Այս մասին YouTube-յան ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ, Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։

«Վստահ եմ, որ այս ձմռանը բազմաթիվ ուկրաինացիներ կտուժեն և կմահանան։ Ես դրանում ոչ մի կասկած չունեմ։ Ակնհայտ է, որ միջոցները սկսում են սպառվել՝ չնայած կանցլեր Մերցի վերջին այցին, որի ընթացքում նա ժամանել էր Կիև», – նշել է փորձագետը։

Մակգրեգորի կարծիքով՝ ոչ եվրոպական պետությունները, ոչ էլ ԱՄՆ-ն այլևս բավարար ֆինանսական հնարավորություններ չունեն Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է, որ արևմտյան երկրները ստիպված են մշտապես դիմել փոխառությունների՝ խորացնելով սեփական տնտեսական խնդիրները։ Ինչպես նշել է փորձագետը, բոլորս շարժվում ենք դեպի նույն ֆինանսական դժոխքը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր Ուկրաինային օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին։ Բեռլինը մտադիր է Կիևին տրամադրել 1 մլրդ եվրո՝ ռազմական կարիքների համար, ինչպես նաև լրացուցիչ 350 մլն եվրո հատկացնել էներգետիկ ոլորտի վերականգնման աշխատանքներին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը կարծիք էր հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին լրջորեն սխալվում է՝ շարունակելով հույսեր կապել հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումների հետ։

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Գերմանիայի կառավարության ղեկավարի այցն Ուկրաինա նպատակ ունի գերմանացի քաղաքացիների ուշադրությունը շեղել երկրի ներքին խնդիրներից։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41