Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Չինաստանը 2026-ի առաջին ինն ամիսներին կրճատել է նավթի և գազի ներմուծումը
15/10/2026 13:29
Կիսվել

Չինաստանը 2026-ի առաջին ինն ամիսներին կրճատել է նավթի և գազի ներմուծումը

ՉԺՀ մաքսային գլխավոր վարչությունը հրապարակել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին էներգակիրների ներմուծման վիճակագրությունը։ Չինաստանը կրճատել է նավթի և գազի գնումները, սակայն ավելացրել ածխի ներմուծումը։

Ֆիզիկական ծավալով նավթի ներմուծումը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.3%-ով՝ կազմելով 357.969 մլն տոննա։ Միևնույն ժամանակ, գնումների արժեքը կազմել է 221.756 մլրդ դոլար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 0.3%-ով։ Միայն սեպտեմբերին Չինաստանը ներմուծել է 37.096 մլն տոննա նավթ՝ դրա համար ծախսելով 24.608 մլրդ դոլար։

Բնական գազի դեպքում պատկերը նման է։ Ինը ամիսների ընթացքում մատակարարումների ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 3.9%-ով՝ կազմելով 89.234 մլն տոննա։ Միևնույն ժամանակ, ներմուծման արժեքն աճել է 3.9%-ով՝ հասնելով 43.348 մլրդ դոլարի։ Սեպտեմբերին գազի ներմուծումը կազմել է 10.86 մլն տոննա՝ 6.346 մլրդ դոլար արժողությամբ։

Իսկ ածխի ներմուծումն աճել է։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստանը ձեռք է բերել 353.54 մլն տոննա ածուխ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.2%-ով ավելի։ Դրա համար կատարված ծախսերն աճել են զգալիորեն ավելի՝ 23%-ով, հասնելով 31.25 մլրդ դոլարի։ Սեպտեմբերին երկիրը ներմուծել է 43.37 մլն տոննա ածուխ՝ 4.542 մլրդ դոլար արժողությամբ։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ 2025 թվականի արդյունքներով Չինաստանն ավելացրել է նավթի ներմուծման ծավալը 4.4%-ով՝ հասցնելով 577.726 մլն տոննայի։ Բնական գազի ներմուծումը նվազել է 2.8%-ով՝ կազմելով 127.865 մլն տոննա, իսկ ածխի ներմուծումը կրճատվել է 9.6%-ով՝ հասնելով 490.27 մլն տոննայի։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58