Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Անտառապատումը՝ կենսաբազմազանության ապահովման և բնական աղետների վտանգի նվազեցման միջոց. Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը շարունակում են կարևոր առաքելությունը
15/10/2026 14:40
Կիսվել

Անտառապատումը՝ կենսաբազմազանության ապահովման և բնական աղետների վտանգի նվազեցման միջոց. Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը շարունակում են կարևոր առաքելությունը

Viva-ն և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը շարունակում են համագործակցել «կանաչ» մտածողության շրջանակում: 2022 թվականից գործընկեր կազմակերպություներն իրականացնում են անտառապատման ծրագրեր՝ երկարաժամկետ դրական ազդեցություն ապահովելով երկրի անտառային էկոհամակարգերի կայուն ընդլայնման, կենսաբազմազանության ապահովման և այդպիսով` բնական աղետների վտանգի նվազեցման ուղղությամբ: Աշխատանքը պահանջում է նվիրում և համբերություն՝ սերունդների անվտանգ ու ապահով կեցությունն ապահովելու համար: Տեղական ամենատարբեր անտառային ծառատեսակների սերմերից աճեցված՝ փակ և բաց արմատային համակարգերով ծառերն ու թփերը տնկարանից անտառ են տեղափոխվում որպես ապագա անտառի սկիզբ:

Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը համագործակցության ամբողջ ընթացքում, անտառաստեղծման աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի երեք տարբեր տարածաշրջաններում: Բոլոր տարածքներն ընտրվել են ոչ միայն նպաստավոր կլիման հաշվի առնելով, այլև տեղանքում հնարավոր սողանքները կանխելու տրամաբանությամբ: Այս տարի աշխատանքները կազմակերպվել են Շիրակի մարզի Ձորաշեն համայնքում: Ստեղծվող անտառը կրելու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը:

«Որևէ երկիր երաշխավորված չէ բնական աղետներից, բայց կարող է ջանքեր գործադրել՝ հնարավոր վտանգների նվազեցման ու կենսաբազմազանության ապահովման համար: Սա ոչ թե մեկանգամյա ծառատունկի ակցիա է, այլ երկարաժամկետ արդյունքների միտված ռազմավարություն: Մենք առաջնորդվում ենք երկարաժամկետ մտածողությամբ: Համատեղ ջանքերով, ձգտում ենք ավելացնել Հայաստանի անտառածածկը, ինչն իր հերթին կպաշտպանի տեղի կենսաբազմազանությունը և կնպաստի ջրային ռեսուրսների հավասարակշռությանը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ձորաշենի լեռնային տարածքն առանձնանում է հարուստ հրաբխային հողերով, բաց լանդշաֆտով և հողի բնական խոնավությունը պահպանելու գերազանց առանձնահատկությամբ: Դա թույլ կտա իդեալական միջավայրում տնկել ծառերի ու թփերի տեղական տեսակներ և ձևավորել կենսունակ էկոհամակարգ: Գործընկեր կազմակերպությունների դիրքորոշումը համահունչ է ոլորտի խնդիրներով հետաքրքրված միջազգային կառույցների մոտեցմանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 13-ը նշվում է որպես Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր։

«Viva-ն ամեն տարի է մասնակցում անտառվերականգնման մեր գործին, և սա ցույց է տալիս ընկերության լուրջ ու հետևողական վերաբերմունքը մեր բոլորի առջև ծառացած բնապահպանական խնդիրների նկատմամբ։ Շատ ուրախ ենք, որ մեր գործընկերն այս տարի որոշել է մասնակցել Շառլ Ազնավուրի անվան անտառի ստեղծմանը, քանի որ սա միաժամանակ և՛ բնապահպանական, և՛ սոցիալական ազդեցություն ունեցող գործ է, նաև մեծ տուրք է մեր հռչակավոր հայրենակցին, որն այնքան շատ բան է արել հենց այս տարածաշրջանի համար»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Մեկ հեկտար անտառ ստեղծելն արագ գործընթաց չէ: Սկզբնական կենսունակությունն ապահովելու համար պահանջվում է նվազագույնը՝ երեք, երիտասարդ կայուն  տնկարկի ձևավորման համար՝ 10-15,  լիարժեք հասուն անտառային էկոհամակարգ ունենալու համար՝ ավելի քան 50 տարի: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում Viva-ի և «Իմ անտառ Հայաստան»-ի համատեղ ջանքերով տնկվել է ավելի քան 56 000 ծառ, մոտ 19 հեկտարի վրա իրականացվել են անտառի ձևավորման աշխատանքներ:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88