Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՊԵԿ-ը բացահայտել է ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր
16/10/2026 17:17
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 316 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 104.1 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 45 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 12.5 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 40  խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 18.7 մլն դրամ,
  • մթերային խանութներում՝ 36 խախտում, տուգանքի չափը՝ 14.9 մլն դրամ,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում՝ 26 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6 մլն դրամ,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 21 խախտում, տուգանքի չափը՝ 4.8 մլն դրամ,
  • մսամթերքի առևտրի ոլորտում՝ 20 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 9.1 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 19 խախտում, տուգանքի չափը՝ 5.3 մլն դրամ,
  • տնտեսական ապրանքների խանութներում`  12 խախտում, տուգանքի չափը՝  3.2 մլն դրամ,
  • շինանյութի առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.2 մլն դրամ,
  • կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութներում՝ 10 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 4.5 մլն դրամ,
  • այլ ոլորտներում` 75 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 21.9 մլն դրամ։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 73 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 265, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 66.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

  • հանրային սննդի ոլորտում՝ 14 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 55, տուգանքի չափը՝ շուրջ 13.8 մլն դրամ,
  • մթերային խանութներում՝ 11 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 18, տուգանքի չափը՝ 4.5 մլն դրամ,
  • շինարարության ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 74, տուգանքի չափը՝ 18.5 մլն դրամ,
  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 39 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 118, տուգանքի չափը՝ 29.5 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  24 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 9.8 մլն  դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • ատամնաբուժարանի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.5 մլն դրամ,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.1 մլն դրամ,
  • կահույքի առևտրի ոլորտում՝ 2 խախտում, տուգանքի չափը՝ 1 մլն դրամ,
  • այլ ոլորտներում`  16 խախտում, տուգանքի չափը՝ 6.2 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08