Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄՆ-ի պետական պարտքի սպասարկման ծախսերը ռեկորդային մակարդակի են հասել
19/10/2026 14:38
Կիսվել

ԱՄՆ-ի պետական պարտքի սպասարկման ծախսերը ռեկորդային մակարդակի են հասել

2026 ֆինանսական տարում ԱՄՆ կառավարության՝ պետական պարտքի տոկոսների վճարման ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի՝ կլանելով դաշնային եկամուտների ավելի մեծ մասը և ստեղծելով փոխառությունների շղթայական աճի վտանգ։ Դա կարող է երկիրն ավելի խոցելի դարձնել տնտեսական ցնցումների նկատմամբ։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Սեպտեմբերին ավարտված ֆինանսական տարվա ընթացքում զուտ տոկոսային ծախսերը կազմել են 1.05 տրիլիոն դոլար՝ ավելի քան 8%-ով գերազանցելով 2025 ֆինանսական տարվա 970 միլիարդ դոլարի ցուցանիշը։ Այս մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ ուրբաթ հրապարակած տվյալները։

Peter G. Peterson Foundation հետազոտական կազմակերպության գնահատմամբ՝ այդ ծախսերը հասել են ՀՆԱ 3.2%-ին՝ գերազանցելով 1991 թվականին գրանցված նախորդ ռեկորդը։ Անցած եռամսյակի ՀՆԱ-ի տվյալները կհրապարակվեն այս ամսվա ավելի ուշ։

Ծախսերի աճն արտացոլում է ինչպես այն պարտքի զգալի ավելացումը, որի դիմաց անհրաժեշտ է տոկոսներ վճարել, այնպես էլ տոկոսադրույքների էական բարձրացումը։ Պարտքի հիմնական ցուցանիշներից մեկը գերազանցում է 32 տրիլիոն դոլարը, ինչը մոտ 10 տրիլիոն դոլարով ավելի է, քան ընդամենը հինգ տարի առաջ։

Ինչպես նշում է Bloomberg-ը, սեպտեմբերի վերջին շուկայում շրջանառվող ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի դիմաց կառավարության վճարած միջին տոկոսադրույքը կազմել է 3.52%՝ ավելի քան կրկնակի գերազանցելով հինգ տարի առաջ գրանցված 1.47%-ը։

Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ ներկայիս եկամտաբերությունն ավելի բարձր է։ Bloomberg-ի ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի ինդեքսի ցուցանիշն այժմ գտնվում է մոտ 5%-ի մակարդակում։

Տոկոսադրույքների աճը դրդել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ այն զսպելու համար, թեև տնտեսագետները պնդում են, որ երկիրը դեռ հեռու է ճգնաժամից։ Պետական պարտքի աճուրդներում պահանջարկը շարունակում է կայուն մնալ, իսկ փոխառությունների թանկացումը չի խոչընդոտում վարկավորման հոսքերին։

«Սա ճգնաժամի նման չէ․ ավելի շուտ տեղի է ունենում բյուջետային հնարավորությունների մի տեսակ դանդաղ քայքայում», – հայտարարել է Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող և Դաշնային պահուստային համակարգի նախկին տնտեսագետ Լուիզա Շայները։

Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե երբ որոշ վարկատուներ կարող են որոշել այլևս մեզ վարկեր չտրամադրել։ Եթե դա տեղի ունենա, կարող է բյուջետային ճգնաժամ սկսվել, որի պայմաններում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կկորցնի շուկաներից միջոցներ ներգրավելու հնարավորությունը։

TD Securities ընկերության՝ ԱՄՆ տոկոսադրույքների ռազմավարության բաժնի ղեկավար Գենադի Գոլդբերգը հայտարարել է, որ ավելի լուրջ մտահոգությունները մինչ այժմ զսպող գործոններից մեկը երկրի անվանական ՀՆԱ-ի աճի տեմպերի գերազանցումն է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության նկատմամբ։ Անվանական ՀՆԱ-ի աճը կարևոր նշանակություն ունի այնպիսի ցուցանիշների համար, ինչպիսիք են ընկերությունների հասույթը և հարկային մուտքերը։

Երկրորդ եռամսյակում ԱՄՆ անվանական ՀՆԱ-ի տարեկանացված աճը կազմել է 6.3%։

«Բյուջետային ապոկալիպսիսը դեռ չի սկսվել», – գրել է Գոլդբերգը վերջերս հրապարակված վերլուծական գրառման մեջ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08