ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի օգոստոսի դրությամբ 445․7 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 445,656 մլն դրամ (445․7 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 48,930 մլն դրամով կամ 12․3%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 26,584 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 419,073 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 19%-ը կամ 79,535 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի օգոստոսի վերջի համեմատ աճել է 22․5%-ով։
Տրամադրած վարկերի 81%-ը կամ 339,538 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի օգոստոսի վերջի համեմատ աճել է 17․6%-ով։
