Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Ավիաընկերություններին սպասվում են դժվար տարիներ՝ վառելիքի բարձր գների պատճառով
19/10/2026 17:59
Կիսվել

Ավիաընկերություններին սպասվում են դժվար տարիներ՝ վառելիքի բարձր գների պատճառով

Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները պատրաստվում են ավիացիոն վառելիքի բարձր գների մի քանի տարվա՝ Իրանի հետ պատերազմի հետևանքով։ Փոխադրողները մտավախություն ունեն, որ ավիատոմսերի հետագա թանկացումը կարող է հանգեցնել ուղևորափոխադրումների պահանջարկի նվազման, գրում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով ոլորտի ղեկավարներին։

Ավիաընկերությունները նախկինում ակնկալում էին, որ Հորմուզի նեղուցի փակման հետևանքով կտրուկ թանկացած վառելիքը հետագայում կէժանանա։ Սակայն այժմ ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ էներգակիրների բարձր գները երկար ժամանակ կպահպանվեն՝ դառնալով նոր իրականություն։

«Կարծում եմ՝ մեզ սպասվում են երեքից հինգ դժվար տարիներ։ Պահանջարկը դեռ պահպանվում է, սակայն գները բարձրացնելու մեր հնարավորություններն անսահմանափակ չեն», — հայտարարել է TAP Air Portugal-ի գլխավոր տնօրեն Լուիշ Ռոդրիգեշը։

Չնայած ծախսերի աճին՝ ուղևորափոխադրումների պահանջարկն առայժմ կայուն է։ OAG վերլուծական ընկերության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ամրագրվել է 2,3 մլրդ ավիաթռիչք՝ 1%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ամերիկյան Delta Air Lines-ը նույնպես հայտնել է, որ պահանջարկի էական նվազում չի արձանագրել, թեև ավիատոմսերի միջին արժեքն աճել է 20%-ով։
Այնուամենայնիվ, ավիաընկերությունները սպասում են տոմսերի հետագա թանկացման։ Պատճառներից մեկն այն է, որ ավարտվում են վառելիքի գները նախապես ֆիքսելու հնարավորություն տվող պայմանագրերի գործողության ժամկետները։

Օրինակ՝ իտալական ITA Airways-ը մինչև վառելիքային ճգնաժամը հասցրել էր նախապես ապահովել անհրաժեշտ վառելիքի շուրջ 80%-ը, սակայն դրանից հետո նոր պայմանագրեր չի կնքել։ Ընկերության ղեկավար Յորգ Էբերհարթը զգուշացրել է, որ 2027 թվականին ավիաընկերությունն ավելի մեծ կախվածություն կունենա վառելիքի շուկայական գների տատանումներից։

«Ինչպես մյուսները, մենք նույնպես կփորձենք բարձրացնել գները», — նշել է նա։

Հարավային Ամերիկայի խոշորագույն ավիաընկերության՝ Latam Airlines-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Ալվոյի գնահատմամբ՝ ոլորտի հիմնական խնդիրը ներկայում ոչ թե ուղևորների պակասն է, այլ ծախսերի աճը։

«Մենք պահանջարկի խնդիր չունենք։ Մենք ծախսերի խնդիր ունենք, որը, հավանաբար, ավելի հեշտ է լուծել», — հայտարարել է Ալվոն։
Սակայն ավիաընկերությունների ղեկավարները չեն բացառում, որ ավիատոմսերի շարունակական թանկացումը և գնաճի արագացումը կարող են ի վերջո նվազեցնել ուղևորների վճարունակությունն ու ավիափոխադրումների պահանջարկը։

Ալվոյի խոսքով՝ վճռորոշ նշանակություն կունենա այն, թե էներգակիրների բարձր գներն ինչ ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության վրա։ Եթե դրանք հանգեցնեն տնտեսական ակտիվության դանդաղման, ավիափոխադրումների պահանջարկը նույնպես կարող է նվազել։

Վառելիքի թանկացումը ստիպում է ավիաընկերություններին վերանայել նաև ներդրումային ծրագրերը։ Որոշ փոխադրողներ ստիպված են ընտրություն կատարել նոր ինքնաթիռների ձեռքբերման և բիզնեսի արդյունավետությունը բարձրացնող արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման միջև։

SunExpress-ի ներկայացուցիչ Մարկուս Շնաբելի խոսքով՝ ավիաընկերությունները պետք է հստակ որոշեն ներդրումների առաջնահերթությունները, քանի որ արհեստական բանականության ներդրումը նույնպես զգալի ֆինանսական միջոցներ է պահանջում։

Ավիացիոն վառելիքի համաշխարհային թանկացումը փոխել է նաև մատակարարումների աշխարհագրությունը։ Մասնավորապես, արտասահմանյան ավիաընկերությունները սկսել են ավելի հաճախ լիցքավորել ինքնաթիռները Ռուսաստանի օդանավակայաններում՝ ծախսերը նվազեցնելու նպատակով։

Միաժամանակ Պարսից ծոցի երկրներից մատակարարումների խափանումների հետևանքով Մեծ Բրիտանիան դարձել է ԱՄՆ-ից ավիացիոն վառելիքի արտահանման խոշորագույն ուղղությունը։ Մարտին բրիտանական շուկային բաժին է ընկել ամերիկյան ավիավառելիքի արտահանման շուրջ մեկ քառորդը։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72