
Կենսաթոշակների բարձրացումը չի ազդի նպաստի իրավունքի վրա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակի բարձրացումը ընտանեկան նպաստ ստացող կենսաթոշակառուների նպաստի իրավունքի վրա չի ազդի:
Նախարարության պարզաբանմամբ՝ 2014 թվականի հունվարի 1-ից բարձրացել է կենսաթոշակների չափը, և հաշվի առնելով այս փաստը՝ ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` 2014 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի է առնվում 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված կենսաթոշակառուների՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված կենսաթոշակի չափը: Ինչը և կապահովի, որ կենսաթոշակի բարձրացումը ընտանեկան նպաստ ստացող կենսաթոշակառուների նպաստի իրավունքի վրա չազդի: