2013թ.-ին գրանցվել է միկրոչիպերի վաճառքի ռեկորդային ցուցանիշ
2013 թվականին ամբողջ աշխարհում միկրոչիպերի վաճառքի ծավալները կազմել են շուրջ 305,6 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հաղորդում է կիսահաղորդիչներ արտադրողների SIA ասոցիացիան:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, աշխարհում միկրոչիպերի վաճառքն աճել է շուրջ 4,8%-ով: Վաճառքի ծավալների առավել զգալի աճ գրանցվել է ամերիկյան մայրցամաքի երկրներում, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Նշենք նաև, որ միայն դեկտեմբերին միկրոչիպերի համաշխարհային վաճառքի ցուցանիշը կազմել է 26,6 մլրդ ԱՄՆ դոլար: