Դանիել Կժետինսկին Royal Mail-ում կկրճատի մինչև 2500 աշխատատեղ
Չեխ միլիարդատեր Դանիել Կժետինսկին, որը դարձել է բրիտանական Royal Mail փոստային ծառայության սեփականատերը, նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել մինչև 2500 աշխատատեղ։
Փոփոխությունները հիմնականում կվերաբերեն գլխավոր գրասենյակի և օժանդակ ստորաբաժանումների աշխատակիցներին։ Փոստատարների և առաքիչների վրա կրճատումները չպետք է տարածվեն։
Ընկերությունը կրճատումները բացատրում է ավանդական փոստային նամակագրության ծավալների նվազմամբ և բիզնեսի վերակազմավորմամբ։ Ակնկալվում է, որ աշխատակիցների թվաքանակը կնվազի հիմնականում կամավոր հեռացումների միջոցով՝ առանց զանգվածային կրճատումների։
