Tesla-ն կոչ է արել բաժնետերերին վերընտրել Մասկին տնօրենների խորհրդի կազմում
Ամերիկյան Tesla ընկերությունը կոչ է արել բաժնետերերին երեք տարի ժամկետով վերընտրել գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկին, տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմին և խորհրդի անդամ Ջեֆրի Բրայան Ստրաուբելին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կայքում հրապարակված քվեարկության վերաբերյալ լիազորագրային հայտարարությունից։
Այս հարցով քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում։
Մասկը տիրապետում է Tesla-ի բաժնետոմսերի շուրջ 20%-ին, այդ թվում՝ գրավադրված 207.5 մլն բաժնետոմսի։ Ընկերության քաղաքականությունը սահմանափակում է նրա բաժնետոմսերով ապահովված փոխառությունների չափը՝ առավելագույնը 3.5 մլրդ դոլարով կամ արժեթղթերի արժեքի 25%-ով՝ կախված նրանից, թե որ գումարն է ավելի փոքր։
Անցյալ տարվա նոյեմբերին ավտոարտադրողի բաժնետերերը հավանություն են տվել Մասկի համար մինչև 1 տրլն դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթին։ Ինչպես նշված է լիազորագրային հայտարարության մեջ, 2025 թվականի համար նրա վարձատրությունը կազմել է շուրջ 158.4 մլրդ դոլար՝ 423.7 մլն բաժնետոմսի տեսքով։ Գլխավոր գործադիր տնօրենը աշխատավարձ չի ստանում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

