ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 04/02/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.19 դրամով և կազմել 409.94 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.69 դրամով և կազմել 553.87 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 11.62 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 669.43 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 47.86 դրամով և կազմել 16488.02 դրամ: Արծաթի գինն աճել է 0.22 դրամով և կազմել 253.98 դրամ: Պլատինի գինն աճել է 52.88 դրամով և կազմել 18214.59 դրամ: