Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սպառողների վստահության ցուցանիշը նվազել է
05/02/2014 16:14
Կիսվել

Սպառողների վստահության ցուցանիշը նվազել է

2013 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ)  կազմել է 40.9 կետ: Սա տարվա մյուս եռամսյակների համեմատ ամենացածր ցուցանիշն է: 2013 թվականի առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել էր 44.0, երկրորդ եռամսյակում՝ 43.9, երրորդ եռամսյակում՝ 41.9:

Կենտրոնական բանկից հայտնում են, որ սպառողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ արդեն երեք եռամսյակ անընդմեջ ընթացիկ պայմանների ցուցանիշը անփոփոխ է՝ գրանցելով արժեքի շուրջ 35 մակարդակը: Այս եռամսյակ շուրջ երեք տոկոսային կետով աճել են ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականները: Ընթացիկ պայմանները բնութագրող մյուս երկու ցուցանիշները՝ ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստը և ֆինանսական վիճակի փաստացի փոփոխությունը նվազում են արձանագրել, որի արդյունքում էլ ընթացիկ պայմանների ընդհանուր ցուցանիշը մնացել է անփոփոխ:

Միևնույն ժամանակ, ապագա պայմանների ցուցանիշը կազմել է 47.2՝ շարունակելով գտնվել կայունության միջակայքում: Խոշոր գնումներ կատարելու սպասումները, ինչպես նաև զբաղվածության փոփոխության սպասումները նույնպես շարունակում են գտնվել կայունության միջակայքում: Ապագա պայմանները նկարագրող բոլոր ցուցանիշներից հիմնական նվազումը գրանցվել է ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների գծով (շուրջ 3 տոկոսային կետ):

Նշենք, որ Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) իրենից ներկայացնում է ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:

Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:

Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:

Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2