
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարին
Փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Հարավային Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Պիլար Տորեսին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Մայքրոսոֆթ» Հայաստան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցներն ամփոփել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ՏՏ ոլորտի ներկա իրավիճակի, զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ:
Անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև կնքված Համագործակցության պայմանագրի շրջանակում համագործակցության ընդլայման հնարավորություններին: