2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտահանումը նվազել է 8%-ով
2026թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 14,953.4 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.7 %-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 4,627.2 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2026թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 5,163.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 9,790.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 9.5%։
